Կեցցե՜ մուկը, կեցցե՜ կատուն
14/06/2018 13:55
Նմանատիպ
Եթե մարդը չլիներ՝ մթերք չէր լինի:
Եթե մթերք չլիներ՝ մառան չէր լինի:
Եթե մառան չլիներ՝ մուկը չէր լինի,
Եթե մուկը չլիներ՝ կատու չէր լինի:
Եթե կատու չլիներ՝ մթերք չէր մնա,
Եթե մթերք չմնար՝ մարդ կմահանար…
Այս ինչ բան է, այս ինչ բան է,
Այս ինչ բան է, այ քեզ բա՜ն…
Երբվանի՞ց են մուկն ու կատուն
Եղել այսքան միաբան…
Կեցցե՜ մուկը, կեցցե՜ կատուն,
Կեցցե՜ մառանը առատ,
Որովհետև մուկը՝ կատու,
Իսկ կատուն փրկում է մարդ:
Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում