Իվանաշվիլին հայտարարել է Վրաստանի «անգլիական թագուհու» թեկնածուի անունը

Օրերս Վրաստանի վարչապետ Բիձինիա Իվանաշվիլին հայտարարեց «Վրացական երազանք» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված թեկնածուի անունը: Թեպետ Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախաձեռնած սահամանադրական բարեփոխումների արդյունքում բավականին թուլացել է նախագահի ինստիտուտը և նախագահը ստացել է «անգլիական թագուհու» կարգավիճակ, այունուամենայնիվ, մեր հարևան երկրում բավականին սրտատրոփ էին սպասում թեկանածուների անուններին:

Այս պարագայում անհամբերության պատճառը Սաակաշվիլի-Իվանաշվիլի պայքարի հանգուցալուծման տեսլականի սպասումն է: Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմություն-իշխանություն հակասությունները, մասնագետների կարծիքով, խոչընդոտում եմ Վրաստանի սահուն զարգացմանը ՝ ակնարկելով գալիք նախագահական ընտրություններում Իվանաշվիլու առաջարկած թեկնածուի հաղթանակի կարևորությունը:

Վրացական «civil.ge» լրատվական կայքի փոխանցմամբ Վրաստանի վարչապետն առաջադրել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գեորգի Մաղրեաշվիլու թեկնածությունը: Իվանաշվիլու խոսքերով «Վրացական երազանքի» ներսում նրա թեկնածությունը միաձայն է անցել: Վերջինս մինչ կրթության և գիտության նախարար դառնալը զբաղեցրել է Վրաստանի Հասարակական գործերի ինստիտուտի ռեկտորի պաշտոնը: Իսկ փետրվար ամսից դարձել է նաև փոխվարչապետ:

Համաձայն «Грузия.online»-ի, Իվանաշվիլին Մաղրեաշվիլու վերաբերյալ հետևյալ կերպ է արտահայտվել նշելով, որ նա օժտված է այն բոլոր դրական հատկանիշներով, որոնք անհրաժեշտ են լավ նախագահ դառնալու համար:
Հարկ է փաստել, որ Իվանաշվիլու կարծիքը չեն կիսում հասարակության մեծ մասը: Վերջերս ամերիկյան «National democratic institute»-ի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ Մաղրեաշվիլու վարկանիշը, որպես կրթության նախարար, բնակչության 29%-ի կողմից է հավանության արժանացել:
Շատ մասնագետների կարծիքով, այս պարագում էական չէ թեկնածուի անձը. պայքարն ընթանալու է քաղաքական դաշինքների միջև:

Ինչպես Times.am-ի հետ զրույցում նշել էր Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնակատար Ժանա Կոբզովան իշխող կուսակցությունից առաջադրված թեկնածուն (կարևոր չէ նրա անձը) կհաղթի:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում