Նստացույց անցկացնող ազատամարտիկներն այսօր կհեռանան Ազատության հրապարակից

Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդիա Ավետիսյանը պահանջում է վերանայել զինծառայողների թոշակների հաշվարկման կարգը:

Ազատամարտիկը նստացույցը սկսել է մայիսի 11-ին: Նրան են միացել նաև մի խումբ այլ ազատամարտիկներ:

Aravot-ի փոխանցմամբ այսօր ասուլիսի ժամանակ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը նշել է, որ այցելել է Ազատության հրապարակում գտնվող ազատամարտիկներին:

Նրանք տեղեկացրել են, որ ժամը 12-ից գնալու են տուն, քանի որ կառավարությունը խոստումներ է տվել:

Ա. Բախշյանի խոսքով’ գործող նախագահը պետք է ամենաօպտիմալ, արագ լուծումները գտնի: Ոչ թե ժամանակավոր, այլ գլոբալ, արմատական վերանայեն այդ մարդկանց խնդիրները:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայնեց, որ խնդիրը կա, եւ որ ազատամարտիկներին պետք է ոչ միայն Մայիսի 8-ին հիշեն: Բայց նա վստահեցրեց, թե ազատամարտիկներին ամեն տարի բնակարաններ են տալիս:

Հիշեցնենք, որ ազատամարտիկը նստացույց էր սկսել կառավարությանն ուղած իր հաղորդագրության պահանջները տեղ հասցնելու նպատակով:

Հաղորդագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում