Իրարանցում Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու մուտքի մոտ

Այսօր Աբովյան քաղաքաում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը ներկա  հյուրերի ցանկում էին ինչպես Հայաստանի այնպես էլ արտերկրի պաշտոնյաներ:

Հրավիրվածների թվում էին նաև ՀՀ երեք նախագահներ, որոնցից, սակայն ներկա չէր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Եկեղեցու օծման արարողությանը ներկա են գտնվել նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը:

Ինչպես հաղորդում է Henaran.am-ը` լրագրողները փորձել են պարզաբանումներ ստանալ, թե ինչու՞ ներկա չէ առաջին նախագահը: Սակայն վերջիններս անտեսել են հարցը և մտել եկեղեցի:

 Մեկ այլ աղբյուրի` 1in.am-ի փոխանցմամբ, բացման արարողությունը իրարանցում էր առաջացրել եկեղեցու դիմաց:Մուտքի մոտ առաջացած խցանման հետևանքով հրավիրված հյուրերը չեն կարողացել մտնել եկեղեցի: Հրմշտոց է առաջացել Հայաստանի և Բելառուսի պաշտոնյաների միջև: Խցանման մեջ են ընկել նաև լրագրողները:

Հրմշտոցին վերջ տալու համար իրավապահները որոշել են փակել եկեղեցու դուռը: Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ներս են թողել միայն Բելառուսի լրագրողներին: 

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում