ՀՀ առաջին նախագահը չէր ընդունել Գ. Ծառուկյանի հրավերը, իսկ նրա տիկինը` ընդունել

Այսօր Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման եւ օծման արարողության ժամանակ լրագրողներին հետաքրքրում էր ոչ միայն բուն արարողությունը, այլեւ այն պաշտոնյաները, ովքեր հրավիրված են եղել եւ մասնակցել են դրան:

Եւ այսպես, ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը, ում միջոցներով էլ հենց կառուցվել է եկեղեցին, օծման արարողությանը հրավիրել էր ՀՀ երեք Նախագահներին: Եկել էին երկուսը’ երկրորդը եւ երրորդը:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, լրագրողներն այդպես էլ չկարողացան համոզել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա պատասխանի քաղաքական որևէ հարցի:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք հավանական է Քոչարյանի մասնակցությունը 2018 թ-ին նախագահական ընտրություններին: ՀՀ երկրորդ նախագահը, սակայն, միայն խորհրդավոր ժպտում էր ու հրաժարվում մեկնաբանություններից: Նշենք, որ Քոչարյանը օծման արարողությանը եկել էր տիկնոջ հետ ում հետ էլ միջոցառման ընթացքում քննարկում էր եկեղեցու ճարտարապետությունը:

Նշենք, որ չնայած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր եկել Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, սակայն եկել էր նրա տիկինը’ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը ՀԱԿ մի շարք անդամների հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն’ Գագիկ Ծառուկյանն իր ելույթի ժամանակ նշել էր, որ բոլոր հյուրերն էլ ցանկալի են, ինքը բոլորին էլ հրավիրել է, այնուհետեւ արել էր մի բավականին կարեւոր քաղաքական հայտարարություն’ նշելով, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում