Հայտնի է, թե ով է Խորվաթիա-Դանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը
02/07/2018 01:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Armsport.am: Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Խորվաթիա-Դանիա հանդիպումը:
Թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանով հարվածաշարի միջոցով, քանի որ խաղի հիմնական ժամանակն ու լրացուցիչ ժամանակը ավարտվել էին 1:1 հաշվով: Ավելի հաջողակ գտնվեցին խորվաթները, ովքեր 1/4 եզրափակիչում կմրցեն Ռուսաստանի ընտրանու հետ:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դանիայի ընտրանու դարպասապահ Կասպեր Շմեյխելը, ով 116-րդ րոպեին հետ մղեց Լուկա Մոդրիչի իրացրած 11-մետրանոցը:
Իսկ 11-մետրանոց հարվածաշարում կարողացավ ևս երկու հրաշալի սեյվ կատարել: