Գագիկ Բեգլարյանը կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված ընդհանուր հարցեր, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկա փուլը, աշխատանքների ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներն ու տարբերակները:

Գագիկ Բեգլարյանը կարևորելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը՝ նշեց, որ նախարարության համար առաջնային խնդիր է’ ճանապարհները կառուցել սահմանված ժամկետում և բարձր որակով։

Պրիանկա Սենեվիրանտեն համոզմունք հայտնեց, որ ծրագիրը կունենա հաջող ավարտ:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար:

Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում