Ավագանու ընտրությունների «ալգորիթմը» բավականին ինքնատիպ պատկեր ունի

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ մայիսի 5-ի ավագանու ընտրությունների «ալգորիթմը» բավականին ինքնատիպ պատկեր ունի’ համամասնական ցուցակների առաջին եռյակների մասով: ԲՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուներ ոչ ավել-ոչ պակաս 500 հազար ընտրող, համամասնական ցուցակի առաջին եռյակում գտնվող երեք անձից և ոչ մեկն իր իսկ ընտրատեղամասում իր կուսակցության համար չի ապահովել «բավարար» ձայներ: Այսպես’ ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն իր’ 9/24 տեղամասում «ստացել» է’ ԲՀԿ – 143 ձայն, ՀՀԿ – 247: Արաբկիրում, որտեղ օրինաչափորեն իշխանությունը միշտ թույլ է եղել, և բոլորն սպասում էին, որ Գուրգեն Արսենյանը չորով կհաղթի ՀՀԿ-ին, իր իսկ տեղամասում’ 5/27-ում, Արսենյանն «ստացել» է’ ԲՀԿ – 265, ՀՀԿ – 338 ձայն: Էլ ավելի «խայտառակ» վիճակ է եղել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի մոտ’ 10/5 ընտրատեղամասում. ԲՀԿ – 209, ՀՀԿ – 632: Հետ չեն մնացել նաև մյուս ուժերը: ՀՅԴ առաջին համար Արմեն Ռուստամյանն իր ընտրատարածքում ստացել է’ ՀՅԴ – 85, ՀՀԿ -417 ձայն: ՀԱԿ-ի առաջին համար Վահագն Խաչատրյանի ընտրատարածքում ՀԱԿ-ն ստացել է 47, Արմեն Մարտիրոսյանի ընտրատարածքում «Բարև»-ը’ 129 ձայն: Ի դեպ, երկար ժամանակ ԿԸՀ-ում «կռված» Զոյա Թադևոսյանի 4/25 ընտրատեղամասում ՀԱԿ-ն ստացել է 56 ձայն, ՀՀԿ-ն’ 425:

Հետևեք մեզ նաև Telegram-ում