Հայտնի են «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլի առաջին տասը մասնակիցները

Երեկ, մայիսի 14-ին, տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Ինչպես տեղեկացնում է eurovision.tv կայքը, առաջին կիսաեզրափակիչի տասը հաղթող երկրներն են Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան, Նիդեռլանդները:

Կայքը նկարագրում է նաեւ կիսաեզրափակիչի հաղթողների առաջին արձագանքն իրենց հաղթանակ մասին լուրին: Այսպես, Նիդերլանդները ներկայացնող երգչուհի Անուկը վերջապես կարողացավ հասնել եզրափակիչ: Նա այդ փորձում էր անել 2004 թվ.-ից:

Բելառուսիան ներկայացնող երգչուհի Ալյոնա Լանսկավան անընդհատ շնորհավորանքներ էր ստանում Մինսկից:

«Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 16-ին, որին կմասնակցի նաեւ Հայաստանը ներկայացնող «Dorians» խումբը’ “Lonely Planet” երգով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում