Հովհաննես Շահինյան.Մենք չենք քննադատել քաղաքապետին, այլ առաջարկել ենք մեր ծրագրերը

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հովհաննես Շահինյանի գնահատմամբ’ քաղաքական «սեզոնն» ավարտվեց’ Ազգային Ժողովի, նախագահական և Երևանի ավագանու ընտրություններն արդեն անցյալում են և Հայաստանը մտնում է քաղաքական շատ կարևոր մի ժամանակաշրջան, որում ուժերը պետք է պատրաստվեն 2017-18թթ-ի համապետական ընտրություններին.

«2017թ-ի ԱԺ և 2018թ-ի նախագահական ընտրությունները շատ ավելի բուռն են լինելու, ինչի համար արդեն այսօրվանից կուսակցությունները պետք է վերադասավորեն իրենց ուժերը և փորձեն ավելի պատրաստված, ավելի կազմակերպված հանդես գալ»,- Panorama.am-ի փոխանցմամբ’ ասել է ՀՀԿ-ական նախկին թաղապետ Հ.Շանինյանը, ով 2012թ-ի դեկտեմբերին անդամակցել է ՕԵԿ-ին:

Հարցին, թե իր ասածից կարելի է ենթադրել, որ ՕԵԿ-ի արձանագրած մինիմալ արդյունքը անցած տարվա ԱԺ ընտրություններում և Երևանի ավագանի ընդհանրապես չանցնելը նշանակում է, որ կուսակցությունն այնքան էլ լավ չէր պատրաստվել այս ընտրություններին, Հ.Շահինյանն նշել է, որ հետևել է բոլոր յոթ քաղաքական ուժերի քարոզարշավերին և իր գնահատականն այն է, որ բոլորն էլ իրականում լավ պատրաստված էին. «Ընտրությունը արդեն քաղաքացիներինն է, վերջնական որոշումը նրանցն է, թե նրանք ինչ որոշում կկայացնեն քվեարկության օրը»,- ասել է նա ու հավելել, որ բոլորն էլ, այո, ունեն վերլուծելու, հետևություններ անելու և ավելի լավ պատրաստվելու անհրաժեշտություն:

Armenpress.am-ի փոխանցմամբ` անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Հ.Շահինյանը նշել է, որ նախընտրական շրջանում իրենք ոչ թե քննադատում էին իշխանությանն ու քաղաքապետին, այլ ուղղակի առաջարկում էին իրենց ծրագրերը:
Վերջինս նշել է նաև, որ ավագանու ընտրություններին ստացած ձայները ոչ թե Արմեն Երիցյանինն են, այլ ՕԵԿ-ինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում