Հովիկ Աբրահամյան. Թող բոլոր ընտանիքներում տիրեն սերն ու փոխըմբռնումը
Նմանատիպ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ընտանիքի օրվա կապակցությամբ.
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Որպես տոն՝ այն մեզանում ընդամենը երկու տարեկան է, փոխարենը չափազանց հարուստ պատմություն ու ավանդույթներ ունի:
Մեր ազգային հիմնասյուներից մեկը՝ ընտանիքը գալիս է դարերի խորքից ՝ որպես օջախի, հոգեկան ջերմության, սիրո, հարգանքի եւ հավատարմության, ազգի շարունակականության խորհրդանիշ:
Փոխադարձ սիրո, պատասխանատվության ու նվիրվածության վրա հիմնված ընտանիքը եղել ու մնում է հասարակության հիմքը, հոգեւոր ու բարոյական արժեքների, ազգային ու մշակութային ավանդույթների պահապանը: Ամուր եւ բարեկեցիկ ընտանիքը հուսալի ապագայի երաշխիք է երկրի ու ազգի համար:
Ուստի աջակցությունը հատկապես նորաստեղծ, բազմազավակ ու անապահով ընտանիքներին, նրանց սոցիալական պաշտպանվածության բարձրացումը, դեմոգրաֆիական իրավիճակի բարելավմանն ուղղված պայմանների ստեղծումը մեր երիտասարդ պետության առանձնակի խնդիրն են: Եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ այս գեղեցիկ ու ջերմ տոնի առթիվ:
Թող բոլոր ընտանիքներում տիրեն սերն ու փոխըմբռնումը, վստահությունը վաղվա օրվա հանդեպ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, համերաշխություն եւ բարեկեցություն:
ՀՀ ԱԺ լրատվական ծառայություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում