Արմեն Աշոտյանը` կրթության ոլորտի ձեռքբերումների ու խնդիրների մասին
Նմանատիպ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է իր պաշտոնավարման նախորդ տարիներին կրթության ոլորտի ձեռքբերումների ու խնդիրների մասին, նաև ներկայացրել կրթության համակարգի առաջիկա ծրագրերը:
Panarmenian.net-ի փոխանցմամբ’ նախարարն առանձնացրել է 5 ձեռքբերում:
1-ին’ ՀՀ մարզերի 140 գյուղական համայնքներում դպրոցներին կից բացվել են նոր նախակրթարանաններ, ինչի շնորհիվ գյուղական բնակավայրարերում մեծացել է նախադպրոցական կրթության հնարավորությունը: «Նախադպրոցական կրթությունը մեր հիմնական խնդիրներից է, քանի որ համայնքների 2/3-ը նախակրթարաններ չունեն: Այս ծրագրի ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական»,- նշել է Ա. Աշոտյանը և ավելացրել, որ մինչև 2017 թվականը ԿԳՆ-ն նախատեսում է երեխաների ներգրավվածությունը նախադպրոցոկան կրթության համակարգում հասցնել 90% -ի:
2-րդ ձեռքբերումը նախարարը համարում է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն ու կրթության որակի նոր չափանիշների սահմանումը, ինչով պայմանավորված մասնավոր բուհերի լիցենզավորման պայմաններն էականորեն խստացվել են: Պետական վերահսկողության արդյունքում վերջին 4 տարվա ընթացքում ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակի կտրուկ նվազում է տեղի ունեցել: Նախկինում գործող 70-ից ավելի ոչ պետական բուհերի փոխարեն այսօր Հայաստանում գործում է 35 ոչ պետական բուհ:
Նախարարը շեշտել է, որ ոչ պետական բուհերի փակմամբ պայմանավորված հիշյալ հաստատություններում սովորող ուսանողների կրթական իրավուքները չեն տուժել: «Մենք չունենք գեթ մեկ ուսանող, ով նշված գործընթացի արդյունքում տուժել է: Բոլոր ուսանողների հնարավորություն է տրվել կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ մեկ այլ բուհում»,- նշել է Ա. Աշոտյանը: Նա նաև տեղեկացրել է, որ վաղվանից ստուգումներ են սկսվելու բարձրագույն ուսումնական հաստատություններում, որի նպատակը այս կամ այն բուհը փակելը չէ, սակայն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, որևէ բուհ դրանից ապահովագրված չի լինի:
3-րդ ձեռքբերումը «Շախմատը դպրոցում» նախագծի ներդրումն է, որն արդեն դարձել է Հայաստանի կրթական համակարգի միջազգային բրենդը: «Դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդումը միջազգային մեծ արձագանք է ունեցել, առ այսօր այդ թեման հետաքրքրում է միջազգային առաջատար լրատվամիջոցներին, մեր փորձն այսօր աշխարհում համարվում է ուսանելի: Առաջին արդյունքների մասին արդեն զեկուցել ենք ՖԻԴԵ-ի-ի նախագահության նիստում: «Շախմատ» սովորող երեխաների մոտ նկատելի է ստեղծագործական մտքի և տրամաբանական մտածղության զարգացում»,- նշել է նախարարը՝ հավելեով, որ նախատեսվում է կատարել գիտական ավելի ընդգրկուն ուսումնասիրություն, թե ինչպես է «Շախմատն» անդրադառնում երեխայի հոգեբանության և ձևավորման վրա:
4-րդ ձեքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, այն է, որ առանց «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու, հաջողվել է կրճատել բանակից տարկետում ստացող ուսանղների թիվը, նախկին 10 հազարից այն հասցնելով 2500-ի, ինչը հաջողված համագործակցություն է ազգային բանակի հետ:
5-րդ կարևոր ձեռքբերումը, նախարարն համարում է Հայաստանի կրթական համակարգի միջազգային կապերի ամրապնդումն ու զարգացումը. «Հայաստանի Հանրապետությունը ամրագրել է իր տեղը եվրոպական կրթական քարտեզում, միջազգայնացումը աննախադեպ չափերի է հասել, և Երևանը դարձել է եվրոպական կրթության մայրաքաղաք՝ 3 տարի ժամկետով ստանձնելով Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը»:
Անդրադառնալով ոլորտի բացթողումներին Henaran.am-ի փոխանցմամբ Աշոտյանն առանձնացրել է մի քանի չլուծված խնդրներ:
Նա որպես խնդիր, նշել է կրթության որակը: «Այս խնդիրը երբեք չի կարելի համարել լուծված. այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն դեռ երազած մակարդակից հեռու են»,-ասել է նա:
Մեկ այլ չլուծված խնդիր է կրթության մատչելիությունը: Միայն թե ըստ ԿԳՆ-ի’ մի քանի տարի առաջ իրավիճակը շատ ավելի վատն էր, քան հիմա է:
Նախարարը շեշտեց, որ կրթության զարգացմանը խոչընդոտում են գիտելիքի արժեվորումը, ֆինանսական խնդիրները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում