ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչը խիստ մտահոգություն է հայտնում Ադրբեջանում ընդունված նոր օրինագծի վերաբերյալ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր անհանգստություն է հայտնել այն թշնամական մթնոլորտի համար, որ գոյություն ունի Ադրբեջանում մամուլի նկատմամբ: Խոսքը հատկապես վերաբերում է համացանցում տեղ գտած վիրավորանքների համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծին: Այս մասին գրում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է քրեական օրինագիծ, որը ենթադրում է երեք տարի ազատազրկում համացանցում վիրավորանք գրելու համար:

«Վերջերս ես զգուշացրել եմ ադրբեջանական կառավարությանը, որ նրանք չեն կատարում իրենց խոստումը’ ապաքրեականացնել զրպարտությունը: Այդ պարտավորությունն ընդունվել է Մարդու իրավունքների հարցերով գործողությունների ազգային ծրագրի շրջանակում, որը ստորագրվել է Նախագահ Ալիեւի կողմից 2011-ին», ասել է Միյատովիչը:

Անդրադառնալով Ադրբեջանում մամուլի ազատության ոտնահարման այլ դեպքերին’ Միյատովիչը հիշատակել է մայիսի 13-ի որոշումը, համաձայն որի «Խուրալ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման: Զեյնալին ձերբակալված էր 2011-ի հոկտեմբերից եւ մեղադրվում է խարդախության մեջ:

Միյատովիչը խոսել է խոսքի եւ մամուլի ազատության ոտնհարման այլ օրինակներից եւս’ նշելով, որ նմանատիպ արարքները թերեւս առավել զանգվածային բնույթ կկրեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Հիշեցնենք, որ վերը նշված օրինագիծը նախատեսում է Քրեական Օրենսգրքի 147.1 (Զրպարտություն) և 148 (Վիրավորանք) հոդվածներում «Զրպարտությունն ու վիրավորանքը զանգվածային լրատվամիջոցներում» ձևակերպումը փոխարինել «Զրպարտությունն ու վիրավորանքը զանգվածային լրատվամիջոցներում կամ Համացանցում» ձևակերպումով: Սա նշանակում է, որ ԶԼՄ-ներում, այդ թվում և համացանցում հրապարակայնորեն անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորող զրպարտող և վիրավորական տեղեկություններ տարածողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրից հարյուրհիսունապատիկի չափով, կամ կդատապարտվեն մինչև 240 ժամվա հասարակական աշխատանքի, կամ 1 տարվա ուղղիչ աշխատանքի, կամ ազատազրկման՝ 6-ամիս ժամկետով, իսկ այն դեպքերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում