Շենքերի արժեքը նրանց նախնական ստեղծագործության ամբողջականության մեջ է. Ճարտարապետ

Շենքերի արժեքը նրանց նախնական ստեղծագործության ամբողջականության մեջ է. Ճարտարապետ

«Հուշարձանի փոփոխությունը թույլատրելի է միայն ի նպաստ հուշարձանի, բացառիկ դեպքերում, եթե փոփոխությունները ստիպված խնդիրներից են բխում, իսկ հուշարձանի քանդում ընդհանրապես արգելվում է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը՝ ներկայացնելով վերջերս պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ստացած հուշարձանները։

Ինչ վերաբեում է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրին՝ Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ, նա ասաց, որ նախարարությունը չի տվել իր համաձայանությունը։

«Իմ անձնական դիրքորոշումն է՝ կարելի է և ենթակա է տեղափոխման»,- ասաց Ա. Աբրոյանը։

Ասուլիսին ներկա ճարտարապետ Արտակ Ղուլյանը նշեց, որ հասարակական, քաղաքական, տնտեսական կարգեր են փոխվում, տարբեր շահեր են առաջանում, մասնավորեցման պայմաններում այդ շենքերն ենթակա են արտաքին ներգործության, որը բերում է անցանկալի փոփոխությունների։

«Ո՞րն է հուշարձան-կարգավիճակ տալու իմաստը, այդ ցուցակում գտնվելը։ Քանի որ շենքերը, անկախ ինչ ոճի են, դրանք հանրության կողմից սիրված են, ճանաչված, կազմում են Երևանի քաղաքաստեղծ, կարևոր գործոններից մեկը։ Այդ շենքերով է ճանաչելի մեր քաղաքը։ Ցանկացած պատկերագրքում, ուղեցույցում այդ շենքերն են։

Կարևոր է, որ այդ շենքերը լինեն անկատար, քանի որ արժեքը նրանց նախնական ստեղծագործության ամբողջականության մեջ է»,- ասաց ճարտարապետը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում