«Պաշտոնապես հայտարարում ենք` Գևորգ Յազիչյանը որևէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում» պարզաբանում

«Պաշտոնապես հայտարարում ենք` Գևորգ Յազիչյանը որևէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում» պարզաբանում

Վերջին օրերին շատերն իրենց իրավունք վերապահեցին խոսել իրենց «արածների» մասին և բարբաջել, որ իբր թե ծառայություն են մատուցել Մայր Աթոռին:

«Ծառայություն մատուցողներից» մեկն էլ Գևորգ Յազըճյանն (անձնագրով՝ Կևորկ Յազեջյան) է: Վերջինս նենգափոխելով փաստերը և իրականությունը, իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իբր ծառայություններ է մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում: Հարկ է արձանագրել, որ տվյալ անձն անմիջականորեն երբեք ներգրավված չի եղել Մայր Աթոռի հրատարակչական աշխատանքներում, և նրա որևէ աշխատություն ցայսօր լույս չի տեսել Մայր Աթոռի հրատարակչության կողմից:

Մայր Աթոռի հրատարակչությունը երբեմն համատեղ հրատարակություններ է իրականացրել մի շարք գիտակրթական հաստատությունների հետ, այդ թվում նաև Հայաստանի Ազգային արխիվի: Վերջինիս կողմից հրատարակության պատրաստած երկու տարբեր փաստաթղթերի ժողովածուներում («Մյուռոնօրհնությունը ԺԹ.-ԻԱ. դարերում» (փաստաթղթերի և նյութերի ժողովածու, կազմ.՝ Գ. Ավագյան, գլխ. խմբ.՝ Ա. Վիրաբյան, Հայաստանի ազգային արխիւ-Ս. Էջմիածին, 2015, 678 էջ), «Գարեգին Ա. Յովսէփեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս (1867-1943-1952)» (փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու, Հայաստանի ազգային արխիւ-Ս. Էջմիածին, 2017, էջ 666-682) Յազըճյանը հանդես է եկել բացառապես իբրև սրբագրիչ՝ կազմողների նախաձեռնությամբ` չառնչվելով Մայր Աթոռի հետ:

Ասվածից ելնելով՝ պաշտոնապես հայտարարում ենք` Գևորգ Յազիչյանը որևէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում, իսկ միջնորդավորված առնչությունների դեպքում առատորեն վարձատրվել է պատվիրատու հաստատության կողմից նմանատիպ աշխատանքների վարձատրման ամենաբարձր սանդղակով (համապատասխանաբար 270․000 և 400․000 ՀՀ դրամ):

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժին
և Հրատարակչական խորհուրդ
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում