Ի հիշատակ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանդելայի
Նմանատիպ
Լոնդոնում բացվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Առաջին հյուրերը եղել են այքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը։ Եվրանյուզը գրում է, որ ցուցադրությունը պատմում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի մասին, ով 27 տարի անցկացրել է բանտում։ Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հասկանալ, թե ինչպես ազատության համար պայքարող փոքրիկ մարտիկը դարձավ պատմական կերպար։
«Սա ավելին է, քան ուղղակի ցուցահանդես։ Կարևոր է բացատրել բոլորին, ինչի համար էր նա պայքարում և պատմել այն մասին, թե ինչ է նա արել Հարավային Աֆրիկայի համար՝ բաժանված և ռասիզմով լի»,- ասել է Ապարտեիդի թանգարանի տնօրենը։
Լոնդոնն ուղղակի չի դարձել ցուցադրության հրապարակ։ Այդ քաղաքը կարևոր դերակատարություն է ունեցել հարավաֆրիկյան հանրապետության պատմության մեջ՝ ինչպես մայրաքաղաք և Ապարտեիդի դեմ միջազգային շարժման կենտրոն։ Հենց Թեմզայի մոտ գտնվող քաղաքում է Մանդելան հանդես եկել իր հայտնի ելույթով։
Ցուցահանդեսը լոնդոնյան Southbank Centre-ում կգործի մինչև օգոստոսի 19-ը։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում