Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում ընդգրկված է 22 հարց
19/07/2018 11:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 22 հարց: Օրակարգի 12-րդ հարցը գաղտնի է, այն կզեկուցի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Այսօր կքննարկվեն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Զանգակատան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հարցերը։
Կքննարկվի մի շարք քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը սահմանելու մասին հարցը, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել, և այլ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում