«Մեղադրական նամակի և սխալ վերագրումների համար ներողություն է խնդրել» պարզաբանում

«Մեղադրական նամակի և սխալ վերագրումների համար ներողություն է խնդրել» պարզաբանում

Ս/թ. Հուլիսի 16-ին Հայ Եկեղեցու դեմ հանդես եկող խմբավորումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց հաղորդագրություն` կից ներկայացնելով Տիար Սերգո Մարգարյանի ստորագրությամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված՝ 2006 թվակիր նամակը, որում մի շարք մեղսադրումներ են կատարվում Մայր Աթոռի միաբան Գևորգ աբեղա (այժմ եպիսկոպոս) Սարոյանի հասցեին:

Հուլիսի 18-ին Գևորգ եպիսկոպոսը պատասխանեց հրապարակմանը` նշելով, որ «նամակի պարունակությունը զրպարտություն է և հերյուրանք»:

Հուլիսի 19-ին վերոնշյալ խմբավորման անդամները շտապեցին իբրև «հերթական բացահայտում» ներկայացնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի պատասխան նամակը` ուղղված տիար Սերգո Մարգարյանին, որտեղ Դիվանապետը նշում է, որ նամակը ստացվել է և համապատասխան հանձնաժողովի կողմից քննություն կիրականացվի ու խնդրի կապակցությամբ որոշում կկայացվի: Ի դեպ պետք է արձանագրել, որ Մայր Աթոռում տարեկան ստացվում են և արձագանք են ստանում ավելի քան 5000 նամակներ, այդ թվում և կարգապահական հարցերին առնչված խնդիրներով:

Ակնհայտ է, որ կատարված հրապարակումը որևէ կերպով չի հակադրվում Գևորգ եպիսկոպոսի՝ նախորդիվ տրված բացատրությանը, որովհետև տիար Սերգո Մարգարյանի ներկայացրած խնդրի առնչությամբ կապ է հաստատվել վերջինիս հետ և կատարվել է համապատասխան ուսումնասիրություն:

Ներկայացված մեղադրանքները հավաստող փաստերի բացակայության պատճառով՝ խնդիրը հետագա ընթացք չի ունեցել և փակվել է: Ավելին` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տեղեկացմամբ, այդ օրերին Սերգո Մարգարյանը անձամբ կապի մեջ է եղել իր հետ և ներողություն խնդրել մեղադրական նամակի և սխալ վերագրումների համար:

Տեղեկատվական համակարգ
Ա
ղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում