Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային
Նմանատիպ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական
թատրոնում հուլիսի 19-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով
փոստային բացիկ՝ նվիրված «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային
ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը»
թեմային: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Մեկ նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրել ենՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանի ֆիլատելիստների
միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ
փոստային բաժանմունքների կառավարման ղեկավար Լիլիթ Թադևոսյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մի հատված Տիգրան Չուխաջյանի
«Արշակ Բ» հայկական առաջին օպերայի բեմադրությունից:
Փոստային բացիկի ձախ հատվածում ներկայացված է Ա. Սպենդիարյանի անվան
օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գիշերային լուսանկարը:
Փոստային բացիկը թողարկված է 500 տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է
Դավիթ Դովլաթյանը:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում