Նշվել է Համբարձման տոնը, որին մասնակցել են նաեւ սիրիահայ դպրոցի ուսուցիչները

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, կարևորելով սերունդների’ հայրենասիրական արժեքներով դաստիարակվելու գործում ազգային-եկեղեցական տոների հանդիսավոր կերպով նշումը կրթական հաստատություններում, ՀՀ Կրթության և գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միության հետ համագործակցաբար կազմակերպում է Համբարձման տոնի նշանավորումը հանդիսավոր համերգով, որին հրավիրված են մասնակցելու Երևանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ և սիրիահայերի «Կիլիկյան» դպրոցի մանկավարժական համակազմը: Այս մասին տեղեկացնում են ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից:

Միջոցառումը տեղի ունենացավ ս/թ մայիսի 13-ին’ Հայաստանի երգչախմբային ընկերության համերգասրահում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում