«Մատաղի հետ սեփական հոգին են ուտում»

«Առավոտ» թերթի հարցին՝ ինչ տպավորություն ստացավ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը հետեւած տեսարաններից, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանել է. «Մեր փրկիչ Տերը Տիբերիական ծովի ափին հինգ գարու հացով եւ երկու փոքրիկ ձկնիկով կերակրեց հինգ հազար մարդու, բոլորը կշտացան, մնացած փշրանքներն էլ 12 զամբյուղ եղան: Էս պարագայում թեկուզ 1000 հորթ էլ մորթեին, միեւնույն է, բոլորն էլ’ թե հրավիրող, թե հրավիրյալ, թե մեծ, թե փոքր’ սոված էին տուն գնալու: Խնդիրը այլ հարթությունում է. որովհետեւ էս երկրում ոմանք չեն կշտանում իրենց ունեցած պաշտոնից, ոմանք էլ նախկին ունեցածից չեն կշտացել, ոմանք չեն կշտանում իրենց բիզնեսներից, ոմանք ունեցած դղյակներից ու ամառանոցներից: Ոմանք’ փողից, ոսկուց ու մեքենաներից, ոմանք էլ կերած հացից: Ու չեն կշտանալու, քանի դեռ մատաղի հետ սեփական հոգին են ուտում»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում