Կառավարությունը պատրաստվում է խաբել գյուղացիներին

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, անդրադառնալով երեկ կառավարությունում կարկտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակի քննարկման համար հրավիրված խորհրդակցությանը, մասնավորապես գրում է. «Ամփոփելով դարակազմիկ այս խորհրդակցությունը՝ Տիգրան Սարգսյանն ասել է. «Օգնությունը պետք է լինի առարկայական եւ տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»։ Դժվար չէ կռահել, թե ինչ է նկատի ունեցել Սարգսյանը՝ առարկայական եւ տեղին ասելով», հատկապես նկատի ունենալով նրա արտաբերած մտքի շարունակությունը։ Ասել է թե՝ օգնություն են ստանալու ոչ բոլորը, այլ միայն «սոցիալապես անապահովները», այն էլ՝ «առարկայական եւ տեղին», այսինքն՝ վնասի չափը ստուգելու նպատակով ստեղծված համայնքային հանձնաժողովների ուսումնասիրությունների հիման վրա։ Իսկ թե ինչպիսին կլինեն այդ ուսումնասիրությունների արդյունքները, դժվար չէ կռահել։ Ինչ վերաբերում է միայն սոցիալապես անապահովներին օգնելու կառավարության դիրքորոշմանը, ապա հետաքրքիր է, թե չքավոր եւ ունեզրկված գյուղացիների քանի՞ տոկոսին է Տիգրան Սարգսյանը պատրաստվում հռչակել սոցիալապես ապահով եւ չտրամադրել օգնություն…»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում