Մեղքերի թողություն գնա դու խնդրի. Սամվել Ալեքսանյան

Մայիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացմանը ներկա էր նաեւ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, ով մուտքի մոտ ընկել էր հրմշտոցի մեջ եւ մի կերպ ներս մտել պատարագի ժամանակ։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Եկեղեցուց դուրս գալուց հետո «Ժամանակի» լրագրողը նրանից հետաքրքրվեց, թե մեղքերի թողություն խնդրե՞լ է նորակառույց եկեղեցում։ «Մեղքերի թողություն գնա դու խնդրի»,- հայտարարեց օլիգարխը։ Մեր հարցին՝ ինչի՞ համար, հո մենք չենք Փակ շուկան քանդում, Ալեքսանյանը հեռանալով պատասխանեց. «Գոնե եկեղեցում հանգիստ թողեք»», – մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում