Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Նախագահի օգնականին փոխելու մասին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ստորագրել է հրամանագիր` Արթուր Գրիգորյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առաջին օգնական նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ Նախագահի օգնականի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լիլիթ Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի օգնական:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում