Եսասեր հսկան
Նմանատիպ
Ամեն օր երեխաները դպրոցից վերադառնալիս մտնում են Հսկայի այգին ու խաղում։ Դա մեծ ու չքնաղ այգի էր՝ ծածկված փափուկ, կանաչ խոտով։ Թռչունները նստում էին ծառերին և երգում այնպես անուշ, որ երեխաները թողնում էին խաղն ու լսում։
Սակայն մի օր հսկան, որը յոթ տարի մնացել էր Կորնուել մարդակերի մոտ, մի օր վերադառնում է։ Նա վռնդում է այգուց խաղացող երեխաներին, այգու շուրջը բարձր պարիսպ է շինում ու մի ցուցատախտակ կախում.
Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեն։ Փորձում են խաղալ ճանապարհի վրա, բայց ճանապարհը փոշոտ է և նրանց դուր չի գալիս։ Դասերից հետո միշտ թափառում են բարձր պարսպի շուրջը և խոսում չքնաղ այգու մասին։
– Ի՜նչ երջանիկ էինք այնտեղ, – ասում են միմյանց։
Հետո գալիս է Գարունը։ Ողջ գյուղում բացվում են ծաղիկները, գալիս են թռչունները։
Միայն եսասեր Հսկայի այգում դեռ ձմեռ է։ Թռչունները չեն ուզում երգել, որովհետև երեխաներ չկան, իսկ ծառերը կարծես մոռացել են ծաղկել։
– Գարունը մոռացե՛լ է այս այգին, – բացականչում են նրանք, – ուրեմն՝ մենք այստեղ կապրենք ո՜ղջ տարին։
Ձյունը ծածկում է խոտը։
– Չեմ հասկանում, թե ինչո՛ւ է Գարունն այսքան ուշանում,- ասում է եսասեր Հսկան և, նստելով լուսամոււոի դիմաց, նայում է ցուրտ ու ճերմակ այգուն։ – Հուսով եմ՝ եղանակը կփոխվի։
Բայց Գարունը չի գալիս: Չի գալիս նաև Ամառը։ Աշունը ոսկե պտուղներ է պարգևում բոլոր այգիներին, իսկ Հսկայի այգուն՝ և ո՛չ մի հատիկ։
– Նա չափազանց եսասեր է,- ասում է Աշունը։
Մի առավոտ էլ Հսկան, անկողնում արթուն պառկած, հաճելի երաժշտություն է լսում։
Փոքրիկ կանեփահավ է երգում լուսամուտի տակ։ Կարկուտը դադարում է, Հյուսիսային Քամին կտրում է ոռնոցը: Պատնեշի փոքրիկ ճեղքից երեխաները ներս են սողոսկել և նստել ծառերի ճյուղերին։ Յուրաքանչյուր ծառի մի երեխա է նստած։ Իսկ ծառերն այնքան ուրախ են երեխաների վերադարձին, որ ծաղկել են։ Միայն մի տեղ է դեռ Ձմեռ՝ այգու ամենահեռու անկյունում, որտեղ կանգնած է մի մանչուկ։ Նա այնքան փոքր է, որ ձեռքը չի հասնում ծառի ճյուղերին, պտտվում է ծառի շուրջը և դառնորեն լալիս։ Եվ Հսկայի սիրտը փափկում է։
Նա դուրս է գալիս այգի։ Երեխաները նրան տեսնելով՝ փախչում են և այգում նորից Ձմեռ է սկսվում։ Միայն փոքրիկ տղան է մնում, որովհետև աչքերը լի են արցունքներով և չի տեսնում Հսկային։ Հսկան հետևից մոտենալով բարձրացնում է նրան ծառի վրա։ Ծառն անմիջպես բացում է ծաղիկները, թռչունները գալիս են ու սկսում ճռվողել, իսկ մանչուկը գրկում է Հսկային ու համբուրում։ Վերադառնում են նաև մյուս երեխաները: Հսկան քանդում է պատնեշը և նրանք խաղաղում են ամբողջ օրը։
Իսկ ո՞ւր է ձեր փոքրիկ ընկերը,- հարցնում է Հսկան,- որին ծառը բարձրացրեցի:
– Չգիտե՛նք, – պատասխանում են երեխաները, – գնացել է։
Ամեն օր, դասերից հետո երեխաները գալիս են այգի ու խաղում Հսկայի հետ։ Բայց փոքրիկ տղան, որին Հսկան սիրել էր, չի գալիս: Անցնում են տարիներ: Հսկան այլևս չի կարողանում խաղալ, այլ, բազկաթոռում նստած նայում է խաղացող երեխաներին ու զմայլվում պարտեզով։
Ձմռան մի առավոտ զարմանալի բան է տեսնում այգում: Այգու վերջում մի ծառ ամբողջովին փթթել է։ Ճյուղերը զուտ ոսկուց են, կախված պտուղները՝ արծաթից, իսկ ծառի տակ կանգնած է նույն մանչուկը, որին այնքան շատ էր սիրել ինքը։ Հսկան մոտենում է մանկանը։ Եվ երբ արդեն երեխայի մոտ էր, դեմքը զայրույթից կարմրում է.
– Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ։ – Քանզի մանկան ափերի մեջ երկու մեխերի դրոշմներ կային: Մեխերի դրոշմներ կային նաև նրա փոքրիկ ոտքերի վրա։ – Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ, – գոռում է Հսկան, – ասա՛, գնամ վերցնեմ մեծ թուրս և սպանեմ նրան։
– Ո՛չ – պատասխանում է մանուկը, – սրանք Սիրո վերքեր են։
– Ո՞վ ես դու,- հարցրեց Հսկան և, համակված տարօրինակ սարսափով, ծնկի իջնում մանկան առաջ։
– Մի անգամ ինձ թողեցիր՝ քո պարտեզում խաղամ,-պատասխանում է մանուկը,- այսօր էլ դու պետք է գաս ինձ հետ իմ այգին, որը Դրախտն է։
Այդ օրը՝ իրիկնադեմին, երեխաները Հսկային գտնում են ծառի տակ մեռած, նա ամբողջովին ծածկված էր ճերմակ ծաղիկներով։
Օսկար ՈւԱՅԼԴ
Հետևեք մեզ նաև Telegram-ում