76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը
Նմանատիպ
ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում կյանքից հեռացել է 20-րդ դարի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ «սոուլի թագուհի» կնքված Արետա Ֆրանկլինը:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, Ֆրանկլինը վերջին մի քանի տարվա ընթացքում պայքարել է առողջական լուրջ խնդիրների դեմ: Նախորդ տարի նա չեղարկել էր մի շարք համերգներ, քանի որ բժիշկները երգչուհուն արգելել էին բեմ բարձրանալ:
Աստղի վերջին համերգը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսին:
Հայտնի է, որ Ֆրանկլինն ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է ավելորդ քաշի դեմ, ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև ծխելու հետ խնդիրներ է ունեցել: 2011թ. լուրեր են տարածվել, որ նա քաղցկեղով է հիվանդ, սակայն երգչուհին հերքել էր դա:
Հավելենք, որ Արետա Ֆրանկլինը եղել է Ռոքնռոլի փառքի սրահում ներկայացված առաջին կինը: Նա արժանացել է 20 «Գրեմմի»՝ այդ թվում նաև 3 հատուկ մրցանակի:
Աղբյուր՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում