Բրիտանացի երաժիշտները տեսահոլովակ են նկարահանել Չեռնոբիլում
Նմանատիպ
Բրիտանական Suede փոփ խումբը թողարկել է Life Is Golden երգի տեսահոլովակը, որը ներկայացված է խմբի Յութուբյան ալիքում։
Լենտա.ռու-ն գրում է, որ տեսահոլովակը նկարահանված է Չեռնոբիլի ատոմակայանի անմիջական հարևանությամբ՝ ուկրաինական Պրիպյատ քաղաքում։ Ռեժիսորն է Մայք Քրիստին։
«Խոսքը ոչ միայն ողբերգության և աղետի մասին է, որ տեղի է ունեցել այսքան տարի առաջ, այլ կյանքի անզսպելի ուժի, որը կլանել է մարդկանցով լքված լանդշաֆտը»,- տեսահոլովակի իմաստն այսպես է բացատրել ռեժիսորը։
1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի է ունեցել ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Այն տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։
Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ, նաև ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում