Գառնուկը

Գառնուկը

Աշխատանքային օրը ավարտվեց

– Կարծես թե գնացին, և շքամուտքի դուռն էլ կողպեցին։ Կարող էս հայտատարել բոլոր մատիտներին, որ հավաքվեն բաժնի վարիչի սեղանի վրա, և զգուշացրու, որ անխտիր ներկայանան, քանի որ շատ հետաքրքիր ու կարևոր հանդիպում պետք է լինի, – կարգադրեց հնաոճ արտաքինով տարեց մատիտը:

Շատ չանցած նախագծային գրասենյակի բոլոր մատիտները հավաքվեցին սպիտակ թղթով ծածկված սեղանի վրա, որտեղ իրենց տերերը ընդմիջման ժամանակ ուտում էին ու զրուցում:

Տարեց, հնաոճ մատիտը, որին բոլորը հարգանքով «հայրիկ» էին անվանում, ոտքի ելավ ու ձեռքը բարձրացնելով խոսեց, ասելով.

– Եղբայրներ, նախ զգուշացնեմ, որ անցյալ հավաքույթից հետո, մեր անփութության պատճառով մատիտահետքեր էին մնացել սեղանի վրա, և կասկածի տեղիք տվեց մեր տերերին, որ իրենց բացակայության ժամանակ այստեղ անց ու դարձ է լինում, այժմ զգույշ եղե՛ք և ոտքերով մի քստքստացրեք թղթի վրա, որ գծեր չառաջանան, իսկ վերջում դու՝ «կարճլիկ», կկանչես մեր բարեկամ ռետինին, որ կեղտոտված բծերը մաքրի։

Եվ այսպես անցնենք բուն նյութին, ինչի համար որ հավաքվել ենք։ Չնայած ես թոշակի եմ անցել, և այժմ հազվագյուտ են ինձ օգտագործում, բայց ձեր բոլոր նեղություններին տեղյակ եմ ու գիտեմ, որ աշխատանքը դժվարացել է ու դուք հալումաշ էք եղել, և մեզանից շատերի կյանքը այնքան կարճացավ, որ աղբարկղ նետեցին։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով մեր հետքն էլ չի մնա այս սենյակի թղթերի վրա։ Ես շատ մատիտների սերունդներ եմ տեսել, որովհետև իմ տերը դեռ վերջին պատերազմից է ինձ պահում, թե որպես հիշողություն, թե որպես «քիմիական» հազվագյուտ մատիտ չջընջվող հետքր թողնելու համար։ Բայց կարող եմ վկայել, որ այժմ մենք ապրում ենք անհանգիստ ու խառը ժամանակներում, մեզանից յուրաքանչյուրը չի կարողանում վստահություն ունենալ վաղվա օրվա վրա։ Եկեք խելք-խելքի, այսինքն գլուխ-գլխի տանք, որպեսզի որոշենք մեր հետագա անելիքը։ Ով առաջարկություն ունի, կարող է խոսել։ Դեռ տարեց մատիտը չվերջացրած, իսկույն ոտքի ցատկեց կրծմծած գըլխով մի անհրապույր մատիտ և սկսեց ճղճղալ սուր ձայնով.

– Հարգելի աշխատակիցներ, խնդրում եմ ինձ ներել տգեղ արտաքինիս համար, քանի որ իմ տերը բարկացկոտ անձնավորություն է և հաճախ աշխատելու ժամանակ դժվարության հանդիպելիս զայրացած կծում է գլուխս, այդ պատճառով ես նրա նման ջղային եմ դարձել։ Ի՞նչ էի ուզում ասել, հա՛, հիշեցի, մարդիկ, որոնց մենք ծառայում ենք, նրանք շատ են փոխվել։ Օրինակ, իմ տերը առաջ շատ հազվագյուտ էր կծում գլուխս, բայց վերջերս զայրացած անընդհատ ցավեցնում է ինձ։ Չեմ հասկանում, ինչ է պատահել նրան, եթե ձեր հետ էլ է նույնը կատարվում, ասեք բոլորիս։

– Այո՜, ճիշտ է ասում, – խոսեց բարալիկ իրանով մի մատիտ, – իմ տերն էլ է դարձել անհանգիստ, իհարկե, նա սովորություն չունի գլուխս կծելու, բայց երբեմն այնքան ուժեղ է ինձ սեղմում գծագրին, որ հաճախակի քիթս կոտրվում է, ու ստիպված շուտ-շուտ սրում է։ Տեսեք, ինչքան եմ մաշվել այս մի քանի ամսվա մեջ։

– Իսկ ես զգացել եմ, որ ինձ օգտագործողի ձեռքերը սկսել են շատ դողալ, – ասաց կանաչավուն փայլով մատիտը, – առաջ էլ է այդպիսի բաներ եղել։ Երկուշաբթի օրը, երբ նա գալիս էր աշխատանքի, դեռ նախորդ օրվա հարբացությունը չանցած, բայց այժմ ամեն օր դողում են խեղճի ձեռքերը, երևի անընդհատ խմում է։

– Բայց ի՞նչ կասեք այս մասին, որ արդեն մեկ շաբաթ է իմ տերը, մի քանի խզբզոցից բացի, ոչինչ չի արել, ու մտահոգ նստած մի կետի է նայում ու աննպատակ ինձ մատերի արանքում պտտեցնում, – հարցական բոլորին նայեց կապտավուն երանգով մատիտը։

– Իմ տերը, ընդահակառակը, նույնիսկ երբեմն աշխատանքից հետո էլ մնում ու ինչ-որ բան գծագրում, կարծես օրվա աշխատանքը չի բավարարում, – ավելացրեց մեկ ուրիշը։ Հետո էլ վերջում, հոգնած ու գզգզված իր վիճակից, բարկացոտ ինձ շպրտում է ու քթի տակ ինքը իր հետ խոսելով գնում տուն։

– Լսեցեք այժմ ինձ, – ասաց ոսկեգույն գծերով մի մատիտ, – ես առաջ ծառայում էի մի տիրոջ, որ նկարիչ էր ու գեղեցի՜կ-գեղեցի՜կ շատ բաներ էինք նկարում, օրինակ, ծաղիկներ, կենդանիներ ու շատ երեխաներ, և, մի խոսքով, այնպեսի բաներ, որ ձեզանից յուրաքանչյուր կերազեր։ Բայց մի օր էլ, տարօրինակ բաներ նկարել, իսկի ինքն էլ չէր հասկանում, թե ինչ ու երբ ցուցանհանդես տարավ ու գովեցին, նա շատ հպարտացավ ուսկսեց օրեցօր ավելի քիչ նկարել, իսկ նկարած էլ նույն տարօրինակություներ էին, որոնք մարդիկ կոչում են «աբստրակցիոնիզմ»: Եվ երբ մի օր իր ընկերը ինձ տեսնելով, խնդրեց իրենից, նա էլ չմերժեց, ու ահա ես ձեզ մոտ հայտնվեցի: Միևնույնն է նա արդեն չէր կարողանում նկարել և կարծես, նրա միտքը դատարկվել էր, ու իսկապես, մարդկանց հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում, որ մենք չենք հասկանում :

– Բա ի՞նչ անենք, հարկավոր է նրանց օգնել, թէ չէ այդպես մենք էլ նրանց հետ կկորչենք օրեցօր մարդկանց հետ տանջվելով, – ասաց կարճլիկ մատիտը, որ բոլորին հայտնի էր «մկնիկ» անունով:

– Կարել՞ի է ես նույնպես արտահայտվեմ, – խոնարհաբար ձայն խնդրեց ռետինե գլխիկ ունեցող մի բարձրահասակ մատիտ, – ու երբ թույլ տվեցին նա շարունակեց, – Թանկագին եղբայրներ, ես համարձակվեցի խոսել, չնայած այն բանին, որ ձեզ նման շատ չեմ աշխատում, որովհետև ինձ պատրաստելիս ռետին են ավելացրել գլխիս, որ շատ հարմար է ճանապարհորդության ժամանակ: Բայց, միևնույն է, կուզենայի տեղեկացնել իմ տիրոջ հետ կատարվող հետևյալ փաստը, որը կլրացնի ձեր բոլորի ասածները: Եբ գիտեմ, որ նա ծխում է, ու ինձ քիչ տհաճություն չի պատճառում նրա նիկոտինաբույր մատների արանքում աշխատելը, բայց վերջերս ինչ-որ խաղով է տարվել, որ իրենք կոչում են «Բինգո-լոտո»: Եվ այժմ օրերով անընդհատ ծխում է ու տանը թե փողոցում անվերջ թվերի աղյուսակներ է ինձանով գրում ու ջնջում, , կամ ժամերով նստած ինչ-որ հաշվարկներ անում: Կներեք, որ այս գաղտնիքը հայտնում եմ, բայց նա հուսահատության, ավելի շատ խելագարության է հասել, որովհետև նույնիսկ գիշերները արդեն չի քնում հանգիստ, այլ շուտ-շուտ վեր է թռչում ու երազում տեսած թվերի շարքն է գրանցում, ու տառապում ողջ գիշեր անընդհատ ծխելով ու հազալով: Նրա ընտանիքի անդամները գժտվել են այս բոլորի պատճառով, բայց, նա կարծես, կախարդվել է այդ խաղով, ու ոչինչ չի ուզում լսել և երազում է շատ-շատ դրամ շահել, չնայած ընտանիլը ծայրաստիճան աղքատության է արդեն հասել ու քայքայվել: Հարկավոր է պատճառը իմանալ մարդկանց հետ կատարվող, ու եթե կարող ենք օգնել նրանց:

Երբ բոլորը խոսեցին, լռություն տիրեց սենյակում: Ոտքի կանգնեց տարեց քիմիական մատիտը.

– Հիմա նորից լսե՛ք ինձ, որովհետև բոլորդ հաստատեցիք մեզ անտանգստացնող միևնույն միտքը, և բոլորս եկանք այն եզրակացության, որ մարդկանց հետ անհասկանալի իրադարձություններ է կատարվում: Այդ է պատճառը, որ օգտվելով բացառիկ հնարավորությունից, խոսքը տալիս ենք մեր հյուրերին, մեր եղբայր գունավոր մատիտներին, որոնք բարեբախտաբարայսօր մի սենյակում են հայտնվել մեզ հետ: Բայց ավելի լավ է իրենք խոսեն և ամեն բան պահեն: Եվ երբ 7 գույները իրենց գեղեցիկ ու սլացիկ տեսքով միասին ոտքի կանգնեցին գորշ մատիտների առաջ, բոլորի շուրթերից հիացմունքի բացականչություններ լսվեցին, քանի որ նրանցից շատերը չգիտեին էլ որ գունավոր մատիտներ գոյություն ունեն աշխարհում:

Նրանից առաջինը ու երևում է, ամենահարգվածը՝ կարմիր մատիտը խոսք վերցրեց.

– Եղբայրնե՛ր, մեր սիրելի արյունակից հարազատներ, մենք շատ էինք լսել ձեր նեղությունների ու չարչարանքների ու ձեր չափազանց կարևորության մասին, և ահա այսօր մեր ականջներով լսեցինք ամեն բան ու հասկացանք, թե ինչ կարևոր գործ եք դուք կատարում մարդկության համար:

Նախ պատմեմ, թե ինչպես հայտնվեցինք այստեղ: Ձեր հետ աշխատում է մեր տերը, որը ի տարբերություն ձեր տերերի, չափազանց բարի է ու կարգ ու կանոն սիրող, և ավելին՝ նա սիրում է ու պաշտում Իր ստեղծող Տիրոջը, որին նա անվանում է Աստված կամ Հիսուս Քրիստոս է կոչում: Ամեն օր անպայման կարդում է մի գիրք, որ կոչվում է «Աստուածաշունչ» դա նրանց Սուրբ գիրքն է որտեղ ամեն ինչ գրված է մարդկանց ստեղծող Աստծո և ընդհանրապես ամբողջ աշխարհի մասին: Նա այնքան երկյուղով է դա անում, որ նույնիսկ կարդալուց առաջ գիրքը համբուրում է ու նոր կարդում: Նա 2 փոքրիկ երեխաներ ունի, այդ չարաճճի բալիկները մի օր դարակում մեզ գտան ու սկսեցին անխնա որտեղ ասես մեզանով գծեր քաշել տան պատերի վրա: Մեր տերը, երբ այդ տեսավ, ստիպված մեզ այստեղ բերեց, որպեսզի չփչացնեն բոլորովին, քանի որ նա մեզ իր հորից է ժառանգել որը նույնպես Աստվածաշունչը կարդալիս միշտ մեզանով այդ Սուրբ գրքի կարևոր նախադասություններն էր ընդգծում: Դուք բոլորդ խոսեցիք մարդկանց մեջ տեղի ունեցած տարօրինակությունների մասին, որով ավելի ու ավելի հաստատվեց մեր մեջ այն միտքը, որ նրանց «Աստվածաշնչում» գրված բոլոր խոսքերը իսկապես ճշմարտություններ են: Քան որ նրան ստեղծող Տեր Աստվածը երևում է շատ իմաստուն է, ու այդ գրվածքները կկատարվեն:

– Այ քեզ բա՜ն, ուրեմն մարդիկ էլ Տեր ունե՞ն, որ իրենցից էլ խելոք է ու իմաստուն: Ի՜նչ հետաքրքիր է, մենք էլ կարծում էինք, թե մարդկանցից ավելի խելոք ոչ ոք չկա, – այս ու այն կողմից բացականչեցին զարմացած մատիտները։

– Թույլ տվեք շարունակել, – նորից խոսեց կարմիր մատիտը, – վերջերս իմ տերը ինձանով մի նախադասություն ընդգծեց, և դա նրա վրա շատ մտածեց, որովհետև անընդհատ այդ էջին էր նայում ու աղոթում, այսինքն իրեն ստեղծող աներևույթ Աստծո հետ խոսում։

– Ի՜նչ տարօրինակ է,որ մարդիկ կարողանում են չտեսած Աստծո հետ խոսել, իսկ մենք՝ մատիտներս, մեր տեսած տերերին հետ չենք կարողանում խոսել։ Երևում է մարդկանց ստեղծող Տերը շատ-շատ խելոք է ու զարմանալի որ նրանց այդքան խելոք է ստեղծել -նորից չհամբերելով միջամտեծ գորշ մատիտները։

– Այդ նախադասությունը ես բառացի հիշում եմ, – շարունակեց կարմիր մատիտը – Եթե ուզում եք՝ կրկնեմ ձեզ համար։

– Ասա՛, ասա՛, շատ ենք ուզում լսել, թե ինչ է գրված այդ Սուրբ Գրքում բացականչեցին բոլորը միասին։

Այդ նախադասությունը հետևյալն է. «Իմացեք վերջին օրում չար ժամամանակներ պիտի գան, քանի որ մարդիկ պետք է լինեն անձնասեր, փողասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բամբասկոտ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր»։

Վա՜յ ի՞նչ զարմանալի է։ Կարծես մեր տերերի մասին է, որոնք շատ են չարացել, բամբասկոտ, ագահ ու անհանգիստ են դարձել, միաբերան բացականչեցին բոլոր մատիտները։

– Իսկ ես հիշում եմ այս խոսքերը, միջամտեց կապույտ մատիտը, որ մի օր ընդգծեց մեր տերը, որը կարծես լրացնում է նոր ասածներին։ Այդ տեղը, որ Ավետարան էր կոչվում, գրված էր «Պետք է լսեք պատերազմներ ու պատերազմների լուրեր։ Զգույշ մնացեք ու մի վախեցեք, քանի որ այդ ամենը պետք է որ լինեն, բայց դա վերջը չէ: Քանի որ ազգերը ազգերի վրա կհարձակվեն, թագավորությունները թագավորությունների վրա: Տեղ- տեղ սովեր ու վաղաժամ մահեր ու երկրաշարժեր պետք է լինեն»:

– Օ՜օ՜օ՜, ինչ սարսափելի բաներ են գրված խեղճ մարդկանց համար – այս ու այն կողմից բացականչեցին վախեցած մատիտները:

– Այնտեղ գրված էր նաև ինչ-որ վերջի մասին, այդ ի՞նչ վերջ է, ինչի՞ վերջը, մի՞թե մարդկության: Եթե այդպես է մենք ում ենք ծառայելու:

– Այո՛, մարդկության: Սուրբ Գրքում գրված է, որ աշխարհի համար պետք է գա այդ վերջը ու ինչ որ կա նրա մեջ պետք է այրվի,- ասաց կանաչ մատիտը: Ես ինքս եմ ընդգծել այդպիսի տողեր, «Հին ապականված աշխարհը ջրհեղեղով կործանվեց ու հիմա էլ երկինքն ու երկիրը պահված են կրակի համար, մինչև դատաստանի ու չար մարդկանց կորուստյան օրը»:

– Ի՜ի՜ի՞նչ, ուրեմն մե՞նք էլ պետք է այրվենք մարդկանց չար արարքների պատճառով: Ինչ մեղք ենք բոլորս, – լացակումած տրտնջացին մատիտները: – Չենք ուզում այրվել չար մարդկանց հետ, չե՛նք ուզում:

– Նշանակում է միայն այն մարդի՞կ պետք է այրվեն, որոնք մինչ. իրենց կյանքի վերջը չլսեցին Աստծուն ու վատ-վատ արարքներ գործեցին, – հարցրեց «մկնիկը», – իսկ ո՞ւր պետք է գնան բարիները, օրինակ ձեր տերը:

– Ես կարծես հիշում եմ, թե ինչ պետք է լինեն բարի մարդիկ, պատասխանեց կարմիր մատիտը, հիշում եմ, որ իմ տերը հատուկ ինձ ընտրեց այդ նախադասությունը ընդգծելու համար: Այնտեղ գրված էր, որ իրենց ստեղծող Աստծուն լսող ու հնազանդ բարի մարդիկ պետք է երկինք թռչեն, ու իրենց Տիրոջ մոտ գնալ, նույնիսկ եթե մեռած էլ լինեն, բարիներին իրենց զորավոր Աստվածը պետք է կենդանացնի ու իր մոտ տանի: Ու այնտեղ երկնքի թագավուրությունում պետք է միշտ, շա՜տ միշտ լինեն ուրախ, երջանիկ ու խաղաղ, և այլևս պետք է չհիվանդանան ու չմեռնեն: Իսկ ամենակարևորը այն է՞ որ այնտեղ չար մարդիկ ոչ մի կերպ չեն կարող մուտք գործել: Այդ տեղը մարդիկ դրախտ են կոչում:

՞ այս վատ աշխարհից ու փրկվեի կրակից, – հառաչելով ասաց ռետինե գլխով մատիտը:

– Մենք էլ, մենք էլ ենք ուզում այստեղից գնալ: Եկեք բոլորս այսպես պայմանավորվենք, երբ այդ օրը գա՝ իսկույն բարի մարդկանց գրպանները մտնենք ու նրանց հետ մենք էլ փրկվենք, – միահամուռ որոշեցին մատիտները:

– Իսկ ինչպե՞ս է նրանց Աստվածը իմանում, թե ով է չար, ով բարի, ու ինչ պ ետք է անեն մարդիկ, որ երկինք գնան, – հարցրեց վնասված գլխով մատիտը, – օրինակ իմ տերը միշտ բարկացած ու չար է, և խեղճիս անընդհատ տանջում է գլուխս կրծոտելով:

– Այդ մասին էլ է գրված «Աստվածաշնչում», ասաց շականակագույն մատիտը, – պետք է առաջինը իրենց Աստծուն սիրեն, լսեն ու կատարեն նրա ասածները, որոնք պատվիրաններ են կոչվում և հետո սիրով ու բարությաբմ վարվեն միմյանց հետ, օգնեն հիվանդներին, աղքատներին, ծերերին և անօգնականներին:

– Իսկ մեր հանդեպ ինչպե՞ս պետք է վարվեն, գրված չէ՞ այդ գրքում, – կամացուկ հարցրեց նիհարիկ մատիտը:

– Իսկ կա՞ մարդկանցից այնպիս մեկը, որ նմանվեն ու լինեն բարի ու համբերատար, և սիրով վարվեն բոլորի հետ, ինչպես իրենց Աստվածն է ուզում, – հարցրեց գծավոր մատիտը, – որովհետև երբ իմ նախկին տերը երեխաներ ու ծաղիկներ էր նկարում, կարծես թե բարի էր, բայց երբ սկսեց խզբզել ու հպարտանալով չարացավ, ինձ էլ մոռացավ ու հետո տվեց ուրիշի: Դեռ լավ է, որ աղբանոց չնետեց:

Կարծես թե հիշում եմ, որ Սուրբ գրքում ընդգծել եմ, որ ասվում է, թե աշխարհում բարի ու անմեղ ոչ ոք չկա, ասաց կարմիր մատիտը, – որովհետև մարդկության առաջին ծնողները, որոաք Ադամ ու Եվա են կոչվել, ինչ-որ սարսափելի արարք են կատարել՝ չլսելով իրենց Աստծուն, ու, պարզվել է, մի հրաշալի ու գեղեցիկ Եդեմ կոչվող պարտեզից դուռս են արվել:

– Այո, կարծեմ այդ այգում մի ծառ է եղել, որի պտուղից արգելվել էր ուտել, որովհետև եթե ուտեին, պետք է անպայման մեռնեին: Ադամն ու Եվան չհավատացին Աստծո խոսքին, և, հետաքրքրությունից դրդված, խաբվեցին օձ սատանայից ու կերան այդ ծառի պտուղից, – ավելացրեց կապույտ մատիտը:

– Ուրեմն, չլսելով կերել են այդ ծառի պտուղից ու, պարզվում է, այդ պատճառո՞վ են մեր տերերը մեռնում, – հարցական նայեցին մատիտները:

– Ինչ սարսափելի ծառ է եղել: Ես բոլորովին չէի ուզենա այդպիսի ծառի մատիտ լինել, ասաց ճստիկը:

– Իսկ ով է այդ օձ-սատանան, որ Աստծուն հակառակ բաներ է անում ու խաբում մարդկանց, – հարցրեցին գորշ մատիտները այս ու այն կողմից:

– Դա նույնպես Աստծո ստեղծած հրեշտակ էր, – բացատրեց կարմիր մատիտը, – բայց հպարտացավ և ուզեց Աստծուց բարձր լինել, ամբողջ աշխարհի տիրակալը լիներ: Եվ Աստված նրան ու իր հետ ապստամբած մյուս հրեշտակների հետ պատժելով, լուսավոր երկնքից այս մութ ու խավար աշխարհը ուղարկեց:

– Ճիշտ իմ տիրոջ նման է եղել, հառաչեց գծավոր մատիտը, – նա էլ հպարտացավ ու այժմ չարացել է մարդկանց ու երևի Աստծու դեմ:

– Բայց դրանով ամեն ինչ չվերջացավ, – շարունակեց կարմիր մատիտը, – Աստվածը շատ է սիրում իր ստեղծած մարդկանց ու չեր ուզում, որ նրանք կորչեն մահվան մեջ ու դեռ դրախտում խոստացավ փրկիչ ուղարկել աշխարհ, որ նրանց մահվանից ազատի: Ու մարդիկ երկար սպասեցին, սպասեցին ու էլ չսպասեցին, և սկսեցին շատ չար գործեր անել ու այնքան վատ ու շատ, որ իրենց Տերը բարկանալով որոշեց ջրհեղեղով բոլորին ոչնչացնել: Բայց լավ էր, որ նրանց մեջ մի բարի մարդ գտնվեց Նոյ անունով, որը Աստծուն լսում էր ու վախենում նրանից: Հիմա նրա շնորհիվ է, որ մարդիկ դեռ ապրում են, որովհետև չար մարդիկ խեղդվեցին ջրհեղեղի ժամանակ իսկ Նոյը ու նրա 3 որդիները, նրանց կանայք ու Նոյի կինը հավատալով մի մեծ նավ պատրաստեցին, որ տապան էր կոչվում, ու մտնելով նրա մեջ, փրկվեցին մահվանից: Նրանց հետ նաև մի-մի զույգ տարբեր կենդանիներ փրկվեցին, որովհետև Աստված չուզեց, որ նրանք մարդկանց մեղքերի պատճառով ոչնչանան:

Ու այժմ այն մարդկանց, որ կան աշխարհի վրա, դրանք բոլորը Նոյի որդիներից են ծնվել, որովհետև նրանց նավը Արարատ լեռան վրա իջավ, ու այդտեղից նորից մարդիկ ծնվելով ու շատանալով, աշխարհը լցրեցին:

– Ուրեմն մարդիկ փայտի նավո՞վ են փրկվել ջրհեղեղից, այդ նույն փայտը, – ի՜նչ լավ է, ի՜նչ հետաքրքիր է, – բացականչեցին ուրախացած մատիտները:

– Իսկ փրկիչը, որ պետք է գար, չեկա՞վ, անհամբեր հարցրեց մինչ այդ մնացած մատիտներից մեկը:

– Բանն էլ նրանում է, որ նա շուտով եկավ, – շարունակեց նորից կարմիր մատիտը, – ու պարզվեց, որ նա մարդկանց ստեղծող Աստծո միակ Որդին էր, ու շատ նման էր իր Հորը, ու նրա նման սիրում էր մարդկանց, բժշկում անբուժելի հիվանդներին, օգնում աղքատներին ու խեղճերին ու մխիթարում հուսահատվածներին: Բայց մարդիկ, քանի որ նորից չարացել էին, լսեցին իրենց նման վատ մարդկանց ու սատանայի խորհուրդներին, և մի օր էլ բռնեցին նրան, ծեծեցին ու մեխելով խաչի վրա սպանեցին:

– Վայ, վայ, այդ ինչ ահավոր բան են արել մարդիկ, ինչ հիմար են մեր տերերը, որ իրենց փրկչին սպանել են, – տխրելով բացականչեցին մատիտները:

– Իսկ ի՞նչ է խաչը, – նորից հարցրեց բարալիկ մատիտը:

– Խաչը, կարծես, երկու մատիտի նման փայտեր են իրար վրա ամրացած, – ես տեսել եմ իրենց իրենց Սուրբ Գրքի վրա նկարված, – բացատրեց կանաչ մատիտը:

Երբ մարդկանցից որևէ մեկը շատ վատ բան է անում, այդ խաչ ու փաչ մատիտների վրա մեխում են ու թողնում, որպեսզի տանջվելով մեռնի:

– Բայց չէ՞ որ Աստծո Որդին չէր կարող վատ բան անել, էլ ինչո՞ւ նրան էլ խաչեցին, – լացակումած հարցրեց նույն բարալիկ մատիտը:

– Հենց բանն էլ այդ է, որ նա անմեղ էր, ինչպես բացատրեմ, որ հասկանաք, – ասաց կարմիր մատիտը: – Օրինակ, մենք բոլորս մատիտներ ենք և բոլորս նույն փայտից պատրաստված, և մեր մեջ տարբեր գույներ կան, բայց մի մատիտ էլ կա շատ հազվագյուտ, որ ոչ մի գույն չունի իր մեջ, և երբ գծում են միայն սպիտակ է լինում: Եթե, օրինակ, մեր գծածի վրա ինքը գծի, ապա ծածկում է իր սպիտակ գույնով, ու կարծես թե իսկի էլ այնտեղ գիծ չի եղել ու մի հետք չի երևում: Այդպես էլ Աստծու Որդին նման էր բոլոր մարդկանց և ուներ 2 աչք, 2 ձեռք, 2 ոտք, քիթ, բերան, ականջ, բայց իր մեջ չարություն, նախանձ ու մեղք չկար, ու ընդհակառակը, գառնուկի նման հնազանդ ու խելոք էր և շատ բարի: Նրա Հայր Աստվածը որոշեց թույլ տալ, իր Որդին գնա աշխարհ, ապրի 33 տարի մարդկանց մեջ, հետո խաչի վրա մեռնի, որպեսզի նրա անմեղ արյունով ծածկվի ու ու մաքրի բոլոր մարդկանց չար գործերնու մեղքերը։ Եվ ով որ հավատա մարդկանցից մեռած գառնուկին, ներում է ստանում իր կատարած մեղքերից ու ազատվում Աստծո պատժից։ Չէ՞ որ լսեցիք պետք է գա մի օր, երբ բոլոր մարդիկ իրենց գործերի համար պետք է պատասխան տան իրենց Տեր Աստծուն։

– Ես լավ հիշում եմ, որ գառնուկ էլ եմ նկարել, միջամտեց գծավոր մատիտը, – այնքան լավ ու գեղեցիկ, այնպես խուճուճ պստլիկ ու փափլիկ կենդանի է, որ այդ գառնուկը։ Ես այլևս իրենց համար չեմ նկարելու, վե՛րջ։

– Մե՛նք էլ, մե՛նք էլ, այլևս չար մարդկանց չենք ուզում ծառայել։ Ու եկեք աշխարհի բոլոր մատիտներին լուր տանք, որ այլևս վատ մարդկանց չծառայեն։

Սպասե՛ք, սպասե՛ք, եղբայրներ, այդպես չի կարելի, – անհանգստացած միջամտեց կարմիր մատիտը, – նման ձևով վարվելով մենք նմանվում ենք այդ նույն չար մարդկանց, որոնք իրենց Աստծուն չհնազանդվեցին։ Ու իրենց գրքում գրված է, որ Աստվածը արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա։ Ուրեմն, նա, սիրելով բոլորին, ուզում է չարերին նույպես փրկել կրակից, քանի որ նրանցից շատերը դեռ չգիտեն, թե ինչ են անում։

Եղբայրներ, ես էլ եմ շատ խոսքեր ընդգծել Սուրբ Գրքից, բայց այս մեկի մասին ուզում եմ դուք էլ իմանաք, – ասաց մինչև այդ լուռ մնացած նարնջագույն մատիտը։ – Այդ Աստծո Որդու անունը կոչվում է Հիսուս Քրիստոս։

– Ի՞նչ, Հիսո՞ւս, ինչ գեղեցիկ անուն է, – չհամբերելով միջամտեց «ճստիկը»։

– Մի ընդհատիր, – ասացին նրան այս ու այն կողմից, – թող լսենք։

– Հիսուսին, որ նշանակում է փրկիչ, իր խաչվելուց հետո, երբ մեռավ, գերեզմանի տուփի մեջ դրեցին, բայց նա 3 օր հետո կենդանացավ ու նորից երևաց իրեն հավատացող բարի մարդկանց, ու այդ օրը նրանք կոչում են Զատիկ։

– Օ՜օ՜, ինչ, ինչ լա՜վ է, ի՜նչ հրաշալի է, ուրեմն գառնուկը մեռած չէ, այն նորից կենդանացել է, – ուրախ-ուրախ բացականչեցին բոլորը։ – Ինչ զարմանալի Աստված ունեն մարդիկ, որ կարողացել է իր մեռած Որդուն նորից կենդանացնել։

– Երանի մարդկանց, որ այդպիսի Տեր Աստված ունեն, որ այնքան է սիրում նրանց, որ իր միակ գառնուկի նման Որդուն զոհել է, որ մարդիկ հավատալով փրվեն, ու հետո նորից մեռած տեղից կենդանացրել է նրանց – հիացած ասաց տարեց մատիտը։

– Երանի թե իմ տերն էլ ինձ այդպես սիրեր, հառաչելով ասաց կծած գլխով մատիտը։

– Իսկ հետո՞, հետո՞ ինչ եղավ, հարցրեցին այս ու այն կողմից։

– Հետո չգիտեմ, ասաց նարնջագույն մատիտը, միգուցե մյուս մատիտներն են ընդգծել շարունակությունը։

– Ափսոս, որ մենք չենք ընդգծել այդպիսի հրաշալի խոսքեր, շատ ենք նախանձում ձեզ, խոստովանեց գորշ մատիտները։

– Բայց մի՞թե հե՞ մասին ոչ ոք չի ընդգծել, – տխրեցին բոլորը։

– Հիշեցի՛, հիշեցի՛, – հանկարծ ուրախ բացականչեց կապույտ մատիտը, – 40 օր հետո Աստծո Որդի Հիսուսը իր հավատացյալ աշակերտների հետ գնաց մի բարձր սարի վրա, նրանց հրաժեշտի խոսքեր ասաց ու նաև զգուշացրեց, որ իրար հետ սիրով լինեն, որովհետև դրանով պետք է իմանան, որ որ աշխարհում կան Աստծուն լսող հնազանդներ։ Ու երբ այս խոսքերը ասում էր, հանկարծ Հիսուսը ձեռքերը վեր բարձրացրեց ու կամաց-կամացսկսեց բարձրանալ երկինք, այնքան, որ ամպերը ծածկեցին նրան բոլոր տեսողությունից։ Ու այդ ժամանակ սպիտակ շորերով 2 էակներ, որոնց մարդիկ հրեշտակներեն կոչում, ասացին, որ այլևս երկինք մի նայեք, որովհետև Հիսուսը գնաց իր Հոր մոտ։ Բայց մ՛ի տխրեք նորից պետք է գա և իրեն հավատացող բոլոր բարի մարդկանց ու մանավանդ խելոք երեխաներին իր մոտ կտանի։

– Ահա՜ թե ինչու են մարդիկ անհանգստացել, – բացականչեց կանաչավուն փայլով մատիտը, – ուրեմն Հիսուսը նորից պետք է գա, և մարդկության գրքում գրված է, որ իր գալուց առաջ պետք է չար ու նախանձ, անհնազանդ մարդիկ շատանան։ Ուրեմն, իսկապես Աստծո Որդին շուտով պետք կգա, ու վերջապես մենք էլ կազատվենք այս չար մարդկանց ծառայությունից։

– Երանի՜ շուտ գար Հիսուսը, – կարծես բոլորի փոխարեն խոսքեց «ճստիկը»։

Վերջում նորից ոտքի կանգնեց «հայրիկ» անունով ծեր մատիտը և ասաց բոլոր հավաքվածներին.

– Հարգելի մատիտներ – շուտով լուսաբաց է, ու մեր տերերը գալու են ու համոզվեցինք, որ մարդկանց Տեր Աստվածը պետք է շուտով երկիր վերադառնա, ես առաջարկում եմ այսուհետև ավելի ջանասիրությամբ ծառայենք խեղճ մարդկությանը, որպեսզի շատերի համար մենք օրինակ լինենք, թե ինչպես պետք է ծառայել իսկական Տիրոջը:

Իսկ հիմա բոլորդ գնացեք ձեր տեղերը և միշտ հիշեք, որ մենք մարդկության կարևոր օգնականներից մեկն ենք և մեր բոլորի վրա կա մեծ պատասխանատվություն մարդկության փրկության գործում: Եվ թող մարդկանց Տերն ու Աստվածը, որ ամեն բան տեսնում ու լսում է, մեզ էլ հիշի և ողորմի Իր վերջին գալստյան օրը:

Մեհրուժան եղբայր Բաբաջանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում