Անցյալը, ներկան, թե՞ ապագան
Նմանատիպ
Մի անգամ երեք իմաստուն վիճեցին, թե որն է մարդու համար ավելի կարևոր՝ անցյալը, ներկան, թե՞ ապագան:
Նրանցից մեկն ասաց.
– Անցյալն է մարդուն դարձնում այն, ինչ նա ներկայում կա: Իր բոլոր հմնտությունները նա ձեռք է բերում անցյալից:
– Համաձայն չեմ, – բացականչեց մյուսը, – ապագան է մարդուն ձևավորում: Ինչպիսի կարողություններով և գիտելիքներով ես օժտված լինեմ այսօր, ապագայի պահանջով նորերը ձեռք կբերեմ: Իմ արարքները թելադրված այն ձգտումով, թե ես ինչ եմ ուզում դառնալ:
– Դուք բացթողեցիք այն փաստը, – միջամտեց երրորդը,- որ անցյալը և ապագան գոյություն ունեն միայն մեր գիտակցության մեջ: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չկա: Սակայն, յուրաքանչյուր արարք դուք ներկայում եք գործում և միայն ներկայում: Եվ միայն այսօրն է որոշում, թե ինչպես մուտք կգործեք ապագա և արդյո՞ք այն չի դառնա վերջնակետը ձեր անցյալի:
Մի՛ անտեսեք ձեր այսօրվա օրը, որից այնքան բան է կախված:
Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը
Աղբյուր՝ ter-hambardzum.net։