Նոր նշանակումներ
28/08/2018 21:29
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Լեհահայոց հոգևոր հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում` որպես Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատել Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Լեհաստանում` որպես Լեհահայոց հոգևոր հովիվ:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում