Էս ՀԱԿ-ն իմն է, էս ՀՀՇ-ն իմն է, էս մի ՀԱԿ-ն էլ է իմը, էս մի ՀՀՇ-ն էլ

Թվում էր, տարիքային ցենզի ամրագրումից հետո, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խիստ սահուն դուրս կգա քաղաքական դաշտից’ հնարավորություն տալով իր անձին հարգանքով վերաբերվողներին շուտ մոռանալ այն խառնակ ժամանակահատվածը, որն ուղեկցեց իրեն 2008-ից այս կողմ’ մինչեւ բոլորի, այդ թվում եւ իր անցյալի հուշ’ ՀՀՇ-ի ավերում, «սարատնիկների» ոչնչացում: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Սակայն, ինչպես երեւում է, նա փորձում է բոլոր աղբյուրների հուները փակելով շարունակել «քալել բեմին վրա»:

Թվում էր, նորմալ է, որ ՀՀՇ-ի գաղափարական մասը’ Ալիկ Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանը, վերականգնեին ՀՀՇ-ն: Հակառակը լրիվ անհասկանալի կլիներ:

Հիմա էլ ՀԱԿ-ն ու Լեւոնը դրան են խոչընդոտում: Ի՞նչ է ստացվում: Սույն անհասկանալի, «ջրի կշտին նստած վիշապը» մի կողմից ՀԱԿ-ն է իրենով արել, չի թողնում մնացածները’ ՀԱԿ իրական անդամները, շնչեն, վերակազմակերպվեն, արեւի տակ մի ոտնատեղ ունենան, ասում է’ ՀԱԿ-ն իմն է: Միայն իմը: ՀՀՇ-ն էլ է իմը’ իր բոլոր դրսեւորումներով: Միա՛յն իմը: ԲՀԿ-ն, անգամ, իմն է’ ասում է: Սա բավական չէ, հետն էլ ասում է’ ընդդիմադիր ԲՀԿ-ն էլ է իմը։

Իսկը ոսկե ձկնիկի պառավի պատմությո՞ւնը:

Սպասենք «հեքիաթն» ավարտվի»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում