Անունդ վախով եմ տալիս
29/08/2018 21:20
Նմանատիպ
Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի շուրթերս չայրվեն,
Որպեսզի չմատնեմ ես ինձ,
Որպեսզի անունդ չայրեմ:
Անունդ չեմ տալիս ցրտում,
Որ հանկարծ չմրսի, դողա,
Անունդ պահում եմ սրտում`
Թանկագին գաղտնիքի նման:
Անունդ տալիս եմ հուզված,
Չեմ ուզում, որ քամին տանի,
Կարող է, ոդի մեջ հանկարծ
Անունիդ մի փոշի առնի…
Անունդ վախոմ եմ տալիս,
Որպեսզի չիմանա ոչ-ոք,
Սակայն դու, սիրելիս, հոգիս,
Անունս տալիս? ես արդյոք:
Անունդ աղոթք ե դարձել,
Ամեն տառ` սրբազան երդում:
Անունդ մի երգ ե դարձել,
Որ միայն ես եմ երգում:
Անունդ վախով եմ տալիս,
Մեն-մենակ շշնջում-շնչում,
Այնքան եմ անունդ տալիս,
Իմ անունն արդեն չեմ հիշում:
Երաժշտ.՝ Արամ Աղաբաբյանի
Խոսք՝ Արամայիս Սահակյանի
ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ Նվագախումբ և Երգչախումբ