Ալեքսանդր Իսկանդարյան. Ընդդիմության դաշտում քաոսային վիճակ է

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ետընտրական վիճակին:

Վերջինս կարծում է, որ այս փուլում քաղաքականությունը փողոցիցի կանցնի խորհրդարան և մամուլ:

Ինչպես հայտնում է ասուլիսին ներկա լրատվականներից մեկը` Panorama.am-ը, Իսկանդարյանը նշել է, որ հաջորդ չորս տարիների ընթացքում կըթանա քաղաքական դաշտի բյուրեղացում, որտեղ դոմինանտը շարունակելու է մնալ բոլոր երեք խոշոր ընտրություններում հաղթած Հանրապետական կուսակցությունը:

Ըստ բանախոսի, սա կարևոր մի շրջան է նաև ընդդիմության համար: «Ներկայում կարելի է ասել, որ ընդդիմության դաշտում քաոսային վիճակ է, այն համարյա չկա: Ընդդիմությունը պետք է այս չորս տարվա ընթացքում կառուցեր նաև աշխատաոճ, քանի որ հինը կենտրոնացած էր ընտրությունների վրա: Նույն մեթոդներով աշխատելն անիմաստ է, պետք է նոր քայլեր անել: Իսկ այն ինչ հիմա կատարվում է քաղաքական դաշտում՝ դա բրենդինգ է, որը սկզբում միավորում էր «բոլորին ընդդեմ», իսկ այժմ՝ «բոլորը՝ հանուն», – նշել է նա, հավելելով, որ ուժեղ ընդդիմությունը պետք է ոչ թե իշխանություններին, այլ՝ պետությանը:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, ապա Aysor.am-ի փոխանցմամբ բանախոսը նշել է, որ ՀԱԿ-ը և ընդդմադիր դաշտի մյուս ընդդիմադիր կուսակցությունները կորցնում են իրենց ընտրազանգվածն աշխատանքի հին ոճի պատճառով:

Անդրադարնալով հասարակական դժգոհություններին Իսկանդարյանը նշել է, որ սոցիալական բողոքը քաղաքականության վերածելը բարդ գործընթաց է, բայց շատ կարևոր: «Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել էր երեսունից ավելի տոկոս ձայն այն դեպքում, որ չէին հավատում նրա հաղթանակին, ըստ իս՝ հենց այդ սոցիալական բողոքի հետևանք է», – ասել է նա, բացառելով, որ հասարակական դժգոհությունը կվերածվի լուրջ որևէ ցույցերի կամ ապստամբության, առավել ևս որ դրա համար չկա հարմար որևէ քաղաքական ուժ:

Ինչ վերաբերվում է թանկացումների, ապա այդ տեսանկյունից, Ալ. Իսկանդարյանն ասաց. «Իսկ որևէ մեկի համար կասկածելի՞ էր, որ ընտրություններից հետո պետք է գնաճ լիներ: Հինգ տարի այդ սուբսիդավորումն ու գնաճի պահելը միտված էր հենց այս ընտրությունների համար»:

Խոսելով ընդդիմության մասին քաղաքագետը այն համեմատել է քաոսի հետ: Ըստ նրա ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ ճիշտ քաղաքականություն վերաել: Բանախոը կարծում է, որ այս չորս տարիներն ընդդիմությունը պետք է օգտագործի նոր աշխատաոճ մշակելու համար:

Աստղիկ Սահակյան 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում