Ինձ աչքեր պետք չեն գրելու համար

Ինձ աչքեր պետք չեն գրելու համար

Ինձ աչքեր պետք չեն գրելու համար,
Այլ պետք է ներքին մի տեսողություն,
Երբ դու գրում ես առանց մատների,
Երբ տարաշխարհիկ երազ ես տեսնում,

Երբ արտագաղթող քո երազները
Քո ապրումներն են իրենց հետ տանում –
Ես, թվում է, այդ ծիրին եմ հասել,
Ուր երազները մեր համընդհանուր

Ըդելուզվում են հավիտյան իրար
Ու նույն հողում են արմատ արձակում,
Ուր մեզ գրկում է հարազատ մի մարդ,
Ուր հոգիներն են իրար մեջ փակվում…

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում