Նոր հրատարակություն
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ստեփան Կերտողի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը:
Գիրքը նվիրվում է 1918 թ. մայիսյան հերոսամարտների և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին:
Հիշյալ տարիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռի գործունեությունը լուսաբանող աշխատության համար ուսումնասիրվել են ՀՀ Ազգային արխիվում և Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող նյութեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ:
Մենագրության մեջ անդրադարձ է կատարվում նաև 1918 թ. մայիսյան հերոսամարտերին մասնակից հայ հոգևորականներին:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում