Սուրբ Կարապետ եմ գնացեր
05/09/2018 22:05
Նմանատիպ
Սուրբ Կարապետ եմ գընացեր,
Օտան եմ պառկեր՝ մընացեր,
Մուրատ տըվեր՝ չեմ իմացեր,
Մուշու սուլթան Սուրբ Կարապետ:
Սուրբ Կարապետ էրկան խաչեր,
Ոտքըդ կուգան կենճ-կենճ մանչեր,
Դուն ամմենուն մուրատը տուր,
Մուրատվերեն Սուրբ Կարապետ:
Սուրբ Կարապետ՝ բարձըր բոլոր,
Ճամբա ունի ոլոր-մոլոր,
Կերթա կուգա շատ ուխտավոր,
Թե՛ ձիավոր, թե՛ ոտավոր:
Հայ ժողովրդական «Սուրբ Կարապետ եմ գնացեր» երգն է՝ ազգությամբ զազա երաժիշտ Միքայել Ասլանի և Ակունք ազգագրական համույթի կատարմամաբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում