Բակո Սահակյանը հանդիպել է Շավարշ Քոչարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել է արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում