Ծառուկյանը կրկին տապալեց Տեր-Պետրոսյանի ծրագիրը

«Հրապարակը» գրում է, թե երկար ժամանակ մերձհհշական միջավայրում քննարկվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի’ նախագահական ընտրություններին չմասնակցելու ժամանակ հնչեցրած այն խոսքը, որ, բացի տարիքից, կա չառաջադրվելու եւս մեկ պատճառ, որի մասին ասել էր՝ «չեմ խոսի»:

Ըստ որոշ տեղեկությունների’ պատճառը եղել է ֆինանսական: Եղել են նախնական բանակցություններ, պայմանավորվածություններ, մասնավորապես՝  Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում նախընտրական կամպանիան կֆինանսավորի Գագիկ Ծառուկյանը, սակայն վերջինս հետագայում հրաժարվել է:

Թե ինչու՝ մեր աղբյուրները չասացին, սակայն կարծիք հայտնեցին, որ նախորդ օրվա՝ ընդդիմադիր չլինելու իր հայտարարությամբ, Գագիկ Ծառուկյանը 2-րդ անգամ ջարդեց Տեր-Պետրոսյանի ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում