Ինչքան հարսանիք գնում ենք, բոլոր պաշտոնյաներն էս քանի տարի է` նույնն են. Կարեն Ավագյան

Հանրապետական կուսակցության ներսում առկա ճգնաժամը շարունակում է խորանալ, և «սերնդափոխություն» կոչվածը կատարվում է սպասվածից առավել արագ: Ավանդական ՀՀԿ-ականներն օր օրի իրենց դիրքերը զիջում են երիտասարդներին: Իհարկե, եթե դա արվեր փոխհամաձայնության շրջանակներում մեծերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորմամբ, գուցե բնականոն գործընթաց համարվեր:

Սակայն «Ժողովուրդ»-ի’ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ կուսակցության ներսում սերնդափոխությունը տեղի է ունենում բանսարկությունների գնով ինչն էլ առաջացնում է ծերակույտի զայրույթը: Օրինակ’ ՀՀԿ երիտթևի ոչ այնքան երիտասարդ ղեկավար Կարեն Ավագյանը մի առիթով ասել է, թե «ինչքան հարսանիք գնում ենք, բոլոր պաշտոնյաները էս քանի տարի է’նույնն են»: Ահա այսպես փոփոխությունների անհրաժեշտության գաղափարն առաջ տանելով’ՀՀԿ երիտասարդներն իրականում իրենց տեղն են ամրապնդում ընդամենը: Դրանից ոչ կուսակցության հեղինակությունն է բարձրանում, ոչ էլ, բնականաբար, հայ հասարակության կյանքում որևէ բան է փոխվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում