Հարցին դեմ արտահայտվող մանկապարտեզի տնօրենին գյուղապետը հեռացրել է աշխատանքից

«ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը 3,5 մլն դրամով գյուղի մանկապարտեզի շենքը վաճառել է սիրիահայ մի քաղաքացու։
Այս առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանից։ Ի պատասխան’ Հովսեփյանն ասաց. «Շատ ուրախ եմ, եկեք տեսեք, տեղում ճշտեք։ Դա ոչ թե մանկապարտեզն ա, այլ մանկապարտեզից անջատված մասը։ Մենք ունենք 4 խմբանոց մանկապարտեզ, վերանորոգված, ամեն ինչ արված, 100 երեխա հիմա հաճախում է մանկապարտեզ։ 4 մլն 200 հազար դրամով, աճուրդով՝ ավել մասը վաճառել ենք մի սիրիահայի»։

«ՉԻ» հարցին, թե հավաստի՞ են լուրերը, որ շենքը վաճառելուն դեմ արտահայտվող մանկապարտեզի տնօրենին գյուղապետը հեռացրել է աշխատանքից եւ նրա փոխարեն 18-ամյա անփորձ աղջկա է ընդունել, գյուղապետը պատասխանեց. «18 տարեկան չի, 21 տարեկան ա եւ հիմա սովորում ա օրդինատուրայում։ Ժամանակավոր պաշտոնակատար ա նշանակված։

«ՉԻ» տեղեկություններով՝ գյուղապետը մանկապարտեզի նոր տնօրենի մորը եւս անաշխատանք չի թողել՝ նրան նշանակելով գյուղի ակումբի վարիչ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում