5-ամյա Նարինեին օգնություն է հարկավոր արտասհամանում բուժվելու համար
Նմանատիպ
Հաճախ ենք կրկնում, որ մեր երկրի ապագան գալիք սերունդի ձեռքերում է: Եվ ամեն մի փոքրիկ, ով ծնվել է մեր հայրենիքում, մեր երկրի ապագա գրավականն է:
Ամեն մի փոքրիկի առողջություն թանկ է իր ծնողների համար, բայց հիվանդ երեխաների մասին պիտի մտածենք մենք՝ բոլորս: Քանի որ հենց նրանք են մեր վաղվա օրը: Ինպես մեծ համակարգում կարևոր է ամեն մի մասնիկ, այնպես էլ մեր երկրի համար ամեն մի երեխա ունի իր ուրույն տեղը, դրա համար էլ մենք պետք է պայքարենք ամեն փոքրիրկի առողջության և հասարակության լիարժեք անդամ լինելու համար:
5-ամյա Նարինեն տառապում է էնցեֆալիտ հիվանդության հազվագյուտ տեսակով, և նրան շտապ բուժում է պետք արտասահմանում: Նարինեի կյանքը լիովին փոխվել է այս տարվա փետրվարի 5-ին: Իր ծննդյան հաջորդ օրը երեխան դեմքի կծկումներից է արթնացել: Նրան բժշկի մոտ են տարել:
Նարինեն նախկինում ակտիվ, ճարպիկ երեխա է եղել, հիվանդությունից հետո չի կարողանում խոսել, շատ թույլ է, հաճախակի արնահոսություններ է ունենում, ջերմությունն էլ անընդհատ տատանվում է:
Նարինեի հայր՝ Ալիկ Հակոբյանի խոսքով, թեև հիվանդությունը հնարավոր է բուժել մեր երկրում, սակայն քանի որ ատիպիկ է ընթանում, բժիշկները խորհուրդ են տվել երեխային բուժել արտերկրում:
Երեխայի համար անգամ Ուկրաինայից առողջ մարդու բջիջներ պարունակող դեղ են բերել, արյան անալիզներն էլ ուղարկել են Բարսելոնա, ինչի արդյունքում պարզվել է, որ Նարինեի օրգանիզմը թունավոր բակտերիաներ է արտադրում, որոնք ցեցի նման քայքայում են թույլ օրգանները:
Նարինեին բուժելու համար գումար է պետք երկրից դուրս գալու համար’ 17-18 հազար դոլարի չափով:
Երեխային օգնելու համար փոխանցում կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարին.
220390814980000 AMD
220391750092002
220391750571001
Արուսյակ Սիմոնյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում