Նոր մանրամասներ սպանված զինվորին հուղարկավորելու մտադրությունից հրաժարվելու մասին
Նմանատիպ
Սպանված զինվորին հուղարկավորելու մտադրությունից հրաժարվելու մասին մանրամասներ է պատմել Վերին Գետաշենի գյուղապետը Նոյեմբերյանի զորամասում
զոհված զինվորի’ Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր պատրաստվում էին նրան հողին հանձնել զինվորին վայել կարգով, սակայն գիշերը տեղի ունեցած ինչ-որ բան փոխել է նրանց մտադրությունը:
Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ երեկ երեկոյան’ մայիսի 17-ին, մասնակից է եղել Լյուքս Ստեփանյանի հոգեհանգստի
արարողությանը, որին մասնակցել են ինչպես համագյուղացիներ, այնպես էլ զինվորականներ: «Այսօր ժամը 12-ին պետք է լիներ վերջին հրաժեշտի եւ թաղման արարողությունը, պետք է զինվորին վայել թաղում լիներ: Սակայն երբ առավոտյան ժամը 8:30-ին գնացի իրենց տուն, հասկացա, որ ինչ-որ բան է փոխվել: Հայրը հայտարարեց, որ իր երեխային այսօր չի թաղելու»,- ասաց նա:
Ռուբիկ Ղուկասյանը նաեւ նշեց, որ կողքի խոսակցություններից հասկացել է, որ երեկ ընտանիքին է այցելել զինվորի հիմնախնդիրներով զբաղվող
հասարակակական կազմակերպության ներկայացուցիչ, ով էլ հենց հիմք է դարձել որդուն հուղարկավորելու մտադրության փոփոխության:
«Ես նրան չտեսա, կողքի խոսակցություններից հասկացա այդ ամենը: Երբ եկա աշխատանքի, իմացա, որ բերում են որդու դին Երեւան: Երբ գնացի նորից այնտեղ’ հետ
համոզելու, զինվորի հայրն ասել է’ դու էլ իմ թշնամին ես: Իմ երեխուն տարել ես բանակ, տուր իմ տղուն, եթե չէ, իմ դեմ մի կանգնի»,-ասաց նա: Գյուղապետը
նշեց, որ ինֆորմացիա չունի, թե նրանք որտեղ են հասել:
Մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր ժամը 12:00-ին լիներ,
սակայն զինծառայողի հայրը որդու դին Երեւան է բերել’ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից մահվան իրական պատճառը պարզելու համար:
Հարազատները ճանապարհից պնդում են, որ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտում են իրենց տեղաշարժին դեպի Երեւան, սակայն
նրանք անտեսելով առաջ են շարժվում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ’ հանդիպելու
նրանց հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում