Տոնական համերգ «Զվարթնոցում»
Նմանատիպ
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19: 00-ին Հայաստանի Անկախության տոնի առիթով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հոգևոր ու հայրենասիրական երգերի կատարումներով, որոնք կհնչեն «Գամմա» նվագախմբի ուղեկցությամբ, հանդես կգա «Զվարթնոց» կվարտետը` Արմինե Օջախյան (սոպրանո), Նունե Հարոյան (ալտ), Գեորգի Առաքելով (բարիտոն) և Տիգրան Կոնինյան (տենոր, կվարտետի գեղ. ղեկավար):
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հագեցած երգացանկում կլինեն Մակար Եկմալյանի` «Օրհնյալ է Աստված», «Մարմին Տերունական», «Եղիցի», «Տեր կեցո», «Կիլիկիա», Խաչատուր Ավետիսյանի`Կապույտ թռչունը, Մախմուր աղջիկը, ինչպես նաև` Կոմիտաս վարդապետի` «Տեր ողորմեա», «Հորովել», «Շողեր ջան», Քրիստափոր Կարա-Մուրզա «Լեպո լելե», Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայից Արշակի արիան և այլ ստեղծագործություններ:
Համերգային ծրագրում կհնչեն նաև Սարո Պողոսյանի կատարումները (դուդուկ, շվի, զուռնա):
Մուտքն ազատ է։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում