ՄԻՊ աշխատակիցները գնում են Վերին Գետաշենից Երևան եկող գյուղացիներին ընդառաջ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այս պահին գնում են Վերին Գետաշենից Երևան եկող գյուղացիներին ընդառաջ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնել են ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զրուցում է զոհված զինծառայողի ծնողների հետ:

Մեր տեղեկություններով՝ այնտեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Մի քանի օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Մահացած զինվորի հայրն այսօր որոշել է որդու դին դագաղով բերել Եևրան և Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում