ՊՆ նախարարը և Ոստիկանապետը կմասնակցեն մահացած զինվորի հուղարկավորությանը

Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված Լյուքս Ստեփանյանի դին հողին կհանձնեն հայրենի գյուղում’ Վերին Գետաշենում:

ՊՆ նախարար Ս. Օհանյանի և ՀՀ ոստիկանապետ Վ. Գապարյանի հետ բանակություններից հետ նման որոշում կայացրերցին զոհված զինվորի հարազատները:

 Ծնողների ու հարազատների հետ Վերին Գետաշեն կշարժվեն նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Ոստիկանապետը:

Նախարար Օհանյանը հավաստիացրել է նաև, որ իր խոսքից հետ չի կանգնելու:

Անդրադառնալով միջադեպի պատճառին Սեյրան Օհանյանը նշել է, որ նախնական
տվյալները վկայում են հետևյալի մասին. «միջանձնային հարաբերությունների
խախտման պատճառով առաջացած վեճի արդյունքում զենք է օգտանգործվել, և
նախնական տվյալներով դիտավորյալ սպանություն է եղել»: Սպանվածի ծնողների հետ հանդիպման վայրում է նաեւ Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում