Ադրբեջանական բանակում մահացել են հինգ զինծառայողներ

Մայսիսի 18- առավոտյան Ադրբեջանի հյուսիսային Ղուբայի շրջանի Աջութ գյուղի մոտակայքում  ներքին զորքերի զինծառայողներին փոխադրող «Ուրալ» ավտոմեքենան  ընկել է ձորը: Այս մասին տեղեկացնում է «haqqin.az» լրատվական կայքը:

Միջադեպի արդյունքում 5 զինծառայող զոհվել, 8-ը վիրավորվել է: Վիրավոր զինծառայողները փոխադրվել են Ղուբայի կենտրոնական հիվանդանոց: Վիրավորների թվում կան մարդիկ, որոնց վիճակը ծանր է գնահատվում:

Ինչպես Ադրբեջանի ներքիզ զորքերի մամուլի խոսնակ Տարան Մամեդովն է հայտնել «ԱՊԱ»-ին, ավտոմեքենան «Ռաֆ» մակնիշի էր և պատկանում էր զինծառայողներից մեկին: Իսկ վթարի է պատճառ է նշվել անձրևը:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում