Կպատժվի՞ Ադրբեջանը Հյուսիսայի Կորեայից զենք ձեռք բերելու համար

«Associated Press»-ը հրապարակել է ՄԱԿ-ի զեկույցը, որում արձանագրվում է Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի ոտնահարում և անտեսումը: Ադրբեջանը, հակառակ Հյուսիսային Կորեայի նկատմամաբ կիրառվող միջազգային էմբարգոյին, Ղազախստանի հետ միասին զենքի առևտուր է իրականցրել այդ երկրի հետ:

Զեկույցին անդրադարձել է «Eurasia.net»-ի թղթակից Ջոուշ Կուչերը: Ադրբեջանը Հյուսիսային Կորեայից 70 հատ շարժական հակաօդային պաշտպանության համակարգ է ձեռք բերել: Տեղեկանալով այս մասին’ ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողով երաշխավորել է հյուսիսկորեական Hesong Trading Corporation ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը: 2012 թ-ի հուլիսին բրիտանացի ձեռնարկատեր Մայքլ Ռեյնջերը մեղադրվել է այդ հրթիռների վաճառքի մեջ: Սակայն ասվածից պարզ չի դառնում ‘հրթիռները Ադրբեջանում են ներկայումս, թե՞ ոչ:

Լոնդոնում անցկացված դատավարության ժամանակ հայտնի են դարձել փաստաթղթեր, որոնք բավարար են համարվել դատարանի համար գործարքը զենքի առևտրի միջազգային խախտում որակելու համար: Փաստաթղթերում բացի գործարքի մանրամասներից կան նաև ապացույցներ, որ Ռեյնջերը Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության համար «Բերետա» տեսակի ատրճանակներ արտադրողի հետ բանակցություններ անցկացրել:

Առայժմ պարզ չէ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն’զենքի միջազգային էմբարգոյին չենթարկվելու համար:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում