Արմավիրի մարզի բնակիչները կրկին ոտքի են կանգնել
Նմանատիպ
Արմավիրի մարզի բնակիչները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել:
Ինչպես հակյտոնւմ է Panorama.am-ը`խմբագրությունը հաղորդագրություն է ստացել, որտեղ մասնավորապես ասված է.
«Նոր Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքից զանգ ստացանք, որ Արևիկ, Սովետական, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ համայքների ողջ ժողովուրդը դուրս է եկել և փակել ճանապարհը: Նրանք պահանջ են ձևակերպել’ մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետը չգան, իրենք ճանապարհը չեն բացելու»:
Աղբյուրի փոխանցմամբ` իրենք փորձել են այդ ամենը ճշտել Մրգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանից, սակայն վերջինս բավականին բարկացած տոնով հայտնել է, որ այս պահին չի կարող հեռախոսով խոսել:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել մարզի 46 համայնքներում, ըստ հաշվարկի տուժել են 12811 հողօգտագործողներ: Մարզպետարանի պաշտոնական կայքում զետեղված տեղեկանքի համաձայն, վնասի աստիճանը համայնքների մեծ մասում կազմել է 100 տոկոս:
Աստղիկ Սահակյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում