Սաակաշվիլու և նրա կուսակցության դեմ դատական հայց է նախապատրաստվում

Մայիսի 19-ին Թբիլիսիի Սպորտի պալատում գրեթե 100.000 մարդ բողոքի ակցիա է անցկացրել՝ ընդդեմ Սաակաշվիլու ղեկավարած «Ազգային շարժում» կուսակցության: Հավաքվածների թվում են հիմնականում նախկին քաղբանտարկյալներ և Վրաստանում և Սաակշվիլուն աջակցող կուսակցության իշխանության տարիներին մարդու իրավունքների ոտնահարումների դեմ բողոքողները:

Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, հավաքվածները որոշել են նոր շարժում հռչակել Վրաստանում, որի կարգախոսքը կլինի. «Արդարությունը պետք է վերականգնվի, ռեժիմը պետք է դատապարտվի»: Հանդիպման արդյունքում մասնակիցները որոշում են կայացրել, ըստ որի հոկտեմբերի մեկին կայացած ընտրությունների արդյունքում Վրաստանում վերականգնվել է արդարությունը:

Իսկ դա նշանակում է, որ այս նոր կառավարությունը պետք է դատի տա նախկին հանցավոր ռեժիմին: Մասնակիցների պահանջն է ներկայացնում «Interpressnews.ge»-ն, որում մասնավորապես նշվում է. «Դա մեր լեգիտիմ իրավունքն է պահպանել երկիրը ինչ-որ վնասակար խմբից, որի անունն է «Ազգային շարժում», որն արդեն անցել է բոլոր սահմանները: Սաակվիլուն աջակցող այդ ուժը սահմանն անցել է, քանի որ սպանել, կտտանքների ենթարկել, ապօրիանաբար թալանել և վաճառել է մարդկանց սեփականությունը: Այդ սահմանը ծածկված է արյան այն հեղեղով, որը բազմիցս է թափվել Ռուսթավելի փողոցի վրա նակխկին ռեժիմի կողմից»:

«Նախկին քաղբանտարկյալները՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Նանա Կակաբաձեի խոսքով, այս շարժման արդյունքում պետք է բացահայտվեն բոլոր այն անձիք, ովքեր ահաբեկման են ենթարկվել նակխկի ն իշխանությունների կողմից, որպեսզի դատարանում բավարար փաստարկներ լինեն:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում