Նիկոլ Փաշինյանը բարկացրել է վարչապետին

ԱԺ նիստերի ժամանակ Կառավարության ծրագիրի ներկայացումից հետո պատգամավորներն իրենց հարցերն ուղղեցին վարչապետին: Ինպես հայտնում է PanARMENIAN.Net-ը Նիկոլ Փաշինյանի հարցը վերաբերում էր օրերս կարկտահարությունից տուժած գյուղացիների խնդրին:

«Տպավորիչ էր կարկտահարության հարցով խորհրդակցությունը, սակայան այդպես էլ չհասկացվեց, ինչպե՞ս է ստացվել, որ հակակարկտային կայանները «փուստ» են տվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ պետությունը պակաս շահագրգռված չէ ձեռք մեկնելու մարդկանց, ովքեր օժանդակության կարիք ունեն:«Ես առաջարկում եմ, որ մենք լսենք մասնագետների կարծիքը, հասկանալի է՝ շոշափելի և էական վնաս է հասցրել կարկուտը և պետությունը պարտավոր է օգնել նրանց, հատկապես սոցիալապես անապահովներին»- ասել է վարչապետը:

«Դուք տեսախցիկների առաջ միայն խոստումներ եք տալիս, ես պնդում եմ, որ ձեր կառավարությունը չի օգնելու գյուղացիներին, դա ձեր կառավարության բնույթն է: Ավելի ազնիվ կլիներ, որ գազի գնի բարձրացման հետ կապված խոստովանեիք, որ իմացել եք, որ գազը թանկանալու է և չեք հայտնել, որ վստահության քվե ստանաք, և ձեր մուռը հանեք այդ վստահության քվեից»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:

Ինպես հայտնում է Aravot.am-ը Տիգրան Սարգսյանն այս անգամ ձայնի տոնը բարձրացրել է, թե՝ «Ձեր բնույթն է եւ ձեր ոճն է չտեսնել մեր արածները: Ակնհայտ է, չէ՞ որ ՀՀ կառավարությունը վերջին երեք տարիներին ամեն ինչ արել է՝ գազի գինը չբարձրանալու համար: Այո, արել ենք, ի՞նչ կա թաքցնելու»:

Վահան Հովհաննիսյանն էլ վարչապետին պատասխանել է. «Իմ էությունն ու բնույթն էլ հավանաբար դուք շատ լավ գիտեք: Դուք մեղմ կերպով ինքնաքննադատական մի քանի խոսքեր ասացիք: Հիմա նախորդ սխալների, բացթողումների համար ո՞վ է պատասխանատվություն կրել կառավարության մեջ, որ ԱԺ-ն իրավունք ունենա հավատալու, որ առաջիկայում էլ սխալ քաղաքականության համար ինչ-որ մեկը պատասխան է տալու: Մենք ոչ մի անգամ չենք տեսել պատասխանատվություն կրելու պրոցեսը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում